Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում արտարժույթի շոշափելի փոփոխությունները, որոնք նկատվում են վերջին օրերին, պայմանավորված են նաև օբյեկտիվ գործոններով։ Դրանցից առաջինը, որը կապված է ռուս-ուկրաինական հակամարտության հետ, երբ խոշոր գումարների շրջանառություն էր իրականացվում, արդեն իսկ նվազել է։ Ինչպես զգուշացնում էին լուրջ տնտեսագետները, այդ գործոնը նվազելու է և տանելու դեպի կոլափս, որովհետև տնտեսական աճի համար իրական հիմքեր չեն ստեղծվել։
Երկրորդը, լուրջ կասկածներ կան, քանի որ բյուջեն տարեվերջին 220 մլրդ դրամով պակաս է հավաքագրվելու, որն էլ ֆորմալ պատճառ դարձավ Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնից հեռացնելու համար, որպեսզի կարողանան ինչ-որ ձևի բյուջեն կատարել, դոլարի փոխարժեքն են ավելացնում, հետո այդ կուրսի վրա խաղալով բյուջեն կարողանան լցնել։
Իշխանություններն անում են այն, ինչ սովորաբար անում է ցանկացած կառավարություն Հայաստանում, երբ բյուջեի դեֆիցիտ էր առաջանում։ Տարեվերջին արժույթի փոխարժեքն արհեստականորեն բարձրացնում էին, որ կարողանան բյուջեն քիչ թե շատ տեսքի բերել։ Իսկ եկող տարվա բյուջեն արդեն կարևոր է, քանի որ փաստացի այն նախընտրական բյուջե է։
Բելլա Մարկոսյան