Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով մի շարք բարձրաստիճան զինվորականներ նոր պաշտոններ են զբաղեցրել։ Այսպես՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ,

գնդապետ Սիմոն Նազարյանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար,

գնդապետ Գագիկ Պողոսյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար,

գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանն էլ՝ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:

Խաչատուրյանի հրամանագրերը նոր էին հրապարակվել, երբ սկսվեցին քննարկումներն այն մասին, թե «հող հանձնողի» պաշտոնը բարձրացրել են՝ թերևս որպես պարգևատրում այն բանի համար, որ նա հնազանդվել է Փաշինյանին։ Խոսքը Ալեքսանդր Ցականյանի մասին է։ Նա 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Այս կորպուսը պատասխանատու էր Տավուշի հայ-ադրբեջանական սահմանագծի պաշտպանության համար: Կիրանցում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից, սահմանային բնակավայրերի հանձնումից անմիջապես հետո՝ մայիսի 24-ին, Ցականյանը գեներալ-մայորի կոչում ստացավ և ժողովրդի շրջանում նրան սկսեցին կոչել «հող հանձնող» գեներալ:

Այս նշանակումն, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի, օրինաչափ երևույթ է։

«Հայաստանի իշխանությունը երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծել, որի պայմաններում յուրաքանչյուրին ուղերձներ են հղվում, թե իրենից ինչ ակնկալիքներ կան, և իր որ ծառայությունը հետագայում կարող է խրախուսվել՝ այդ թվում կարգավիճակի բարձրացմամբ։ Հիմա Ցականյանը հասարակության ընկալման մեջ մնացել է որպես հող հանձնող, և դա ունի որոշակի օբյեկտիվ հիմք։ Էդ տեսանկյունից, կարծում եմ, ինքը՝ որպես փորձառու զինվորական, իմացել է բոլոր այն ռիսկերն ու որակումները, որ կարող են լինել։ Այնպես որ այս տեսանկյունից ցանկացած քննարկում օրինաչափ է, ու այս ամենի հետ կապված մտածելու բան ունի միայն ինքը՝ Ալեքսանդր Ցականյանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը նաև բանակը և զինվորականին թիրախավորելու միտում ունի։

«Այս իշխանությունն իր ամբողջ գործունեության ընթացքում ամեն ինչ արել է բանակը թիրախավորելու և վարկաբեկելու համար։ Բնականաբար, այսպիսի նշանակումները չեն կարող ազդեցություն չունենալ բանակի մարտունակության և, պարզ ասած, խնդիրները լուծելու ունակության վրա»,- նկատեց նա։

Այնուամենայնիվ, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այս ամենը բոլոր զինվորականներին չի կարող վերաբերել, քանի որ ամեն մարդ չէ, որ իշխանության քաղաքական պատվերը կատարում է։

«Ի վերջո, բոլորս էլ հասկանում ենք՝ մարդիկ, որոնց հրամաններ են իջեցվում, հնարավորություն ունեն դուրս գալու համակարգից և չկատարելու իշխանության քաղաքական պատվերները։ Հատկապես այն դեպքերում, երբ այդ զինվորականները հող հանձնելու պատասխանատվություն պիտի ստանձնեն։ Մենք տեսել ենք՝ ժամանակին ինչ է եղել մեծաթիվ զինվորականների հետ, որոնք չեն կատարել այս իշխանության հրահանգները․ նրանց մեծ մասի վրա քրեական գործեր կան կախված»,- ամփոփեց խոսքը Տիգրան Աբրահամյանը։

Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ)
Ամենադիտված