Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելում մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մեկնարկից առաջ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին կավարտի աշխատանքը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում։
«Սա կլինի գործնականում իմ վերջին միջոցառումը Բրյուսելում. վաղը ես ավարտում եմ իմ առաքելությունը», – այս մասին ասել է Բորելը, ում խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Բորելին կփոխարինի Կայա Կալլասը։