Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը երկու տագնապալի հաղորդագրություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ սարսափելի բան է այնտեղ կատարվում, գրում է pravda.ru-ն:

Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հարկ է նշել, բավականին ժլատ է լուրեր հաղորդելու տեսակետից։ Ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում հրապարակվել է ընդամենը երեք հաղորդագրություն, և առավել զարմանալի է այն, որ դրանցից երկուսը նվիրված են եղել Հայաստանին: Առաջինը՝ ամսվա սկզբին, վերնագրված էր «Հայաստանը պատրաստվում է դժվարին ժամանակների», երկրորդը՝ «Ամերիկյան ոճի ժողովրդավարություն Հայաստանի համար»։

Այս երկու ուղերձների հիման վրա կարող ենք այնպիսի տրամաբանական եզրակացություն անել, որը ներառված է այս հրապարակման վերնագրում - «ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»։ Եվ դրա մեջ կա երկու նորություն՝ լավը և վատը:

Լավ նորությունն այն է, որ Հայաստանը դեռ չի հանձնվել «Արևմուտքի ողորմությանը»: Վատ նորությունն այն է, որ Արևմուտքը Հայաստանին ամբողջությամբ իրեն ենթարկելու բոլոր հնարավորությունները դեռևս ունի։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ «նարնջագույն» հեղափոխություն, նախորդ իշխանությունը, որը համարվում էր ռուսամետ, ստիպված հեռացավ, և երկրում հիմնականում իշխանություն ստացան այսպես կոչված «սորոսականները»՝ արևմտամետ ճամբարի քաղաքական գործիչները։ Այդ ժամանակից ի վեր նկատելի է Հայաստանի բավականին հստակ շեղում դեպի Արևմուտք և միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցում։

Այդ ամենից կարելի էր եզրակացնել, որ Հայաստանն արդեն կորած է Ռուսաստանի համար, կամ գոնե մոտ ապագայի համար է կորած։ Բայց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությանը հաղորդագրությունն ինչ որ լավատեսության առիթ է տալիս։ Ճիշտ է, առայժմ զուսպ լավատեսության։ Պարզվում է, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, եկեք ուշադրություն դարձնենք դրան, քանի որ հենց այդպես են մտածում Վաշինգտոնում, Հայաստանում կան իմաստուն մարդիկ, ովքեր կարծում են, որ շատ ավելի ճիշտ է լինել Ռուսաստանի, քան Արևմուտքի հետ: Այսինքն հայերը, «ովքեր փող հաշվելը գիտեն», ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհասկանան, թե ավանդական տարածաշրջանային կապերի խզումից ինչ անուղղելի վնասներ կլինեն։

Դե, եթե նույնիսկ ԱՄՆ-ը վստահ չէ Հայաստանի հարցում իր «հաղթանակ»-ի մեջ, ապա, հավանաբար, դրա մեջ կա ինչ որ ճշմարտություն։

Բայց որքա՞ն է խոսվել այն մասին, որ Հայաստանում գործում է աշխարհում ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկը։ Հաղորդվել է, որ այնտեղ աշխատում է մոտ 2000 մարդ։ Իսկ քանի՞ տարբեր արևմտամետ հասարակական կազմակերպություններ կան փոքրիկ Հայաստանում։ Եվ, ըստ երևույթին, անգամ «ազատ ժողովրդավարական աշխարհի» այդ ամբողջ «զինանոցը» բավարար չէ Հայաստանի Արևմտյան բռնապետության տակ ամբողջական անցման համար, քանի որ ԱՄՆ-ն, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, մտադիր է մեծացնել ճնշումն այդ երկրի վրա և այնտեղ կիրառել պետության ենթակայեցման ուկրաինական և մոլդավական սխեմաները։ Նրանք նախատեսում են խորհրդականների մի ամբողջ զորք ուղարկել Հայաստանի պետական կառույցներ։ Դա բխում է Արտաքին հետախուզության ծառայության նոյեմբերի 5-ի «Հայաստանը պատրաստվում է դժվար ժամանակների» առաջին հաղորդագրությունից։ Բացի այդ, նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ սկսել Հայաստանի պետական պաշտոնյաների համար։ Եվ կարելի է պատկերացնել, թե Վաշինգտոնն ինչ ուղենիշներ է նախատեսում խթանել այդ ուսումնական ծրագրերում։

Բայց դա վերաբերում է պետական մարմիններին։ Իսկ Արտաքին հետախուզության ծառայության նոյեմբերի 27-ի հաղորդագրությունը զգուշացնում է Հայաստանում քաղաքական կյանքի ոլորտում ԱՄՆ-ի ակտիվացման մասին։ 2026 թվականին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վաշինգտոնը մտադիր է ակտիվորեն աշխատել հետևյալ քաղաքական կուսակցությունների հետ.
-Արամ Սարգսյանի «Հանրապետություն կուսակցություն»
-Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության կուսակցություն»
-Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»
- Լևոն Շիրինյանի «Քրիստոնյա դեմոկրատական կուսակցություն»:
Դե ինչպես ասում են, եթե նախազգուշացված ես՝ նշանակում է զինված ես: Դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս ժամանակ ունի հակազդելու այդ արևմտյան ապակառուցողական ուժերին։ Թեև, իհարկե, ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանն ինքը ժամանակ ունի վերաիմաստավորելու իր օբյեկտիվ և ավանդական կապերը հետխորհրդային տարածքի երկրների հետ:

Այստեղ հարցը մեկն է, արդյո՞ք Հայաստանի շարքային քաղաքացին հասկանում է Ռուսաստանի հետ կապերի առավելությունները։ Եվ դա հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ուժեղ է եղել հակառուսական քարոզչությունը։

Ի վերջո, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մեկ կամ երկու զեկույցը հազիվ թե բավարար լինի մարդկանց համար պատկերացում կազմելու և Հայաստանում հասարակական կարծիքը Ռուսաստանի նկատմամբ փոխելու համար։ Այսինքն Ռուսաստանին պետք է Հայաստանում ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել։

Մինչդեռ արտաքուստ իրավիճակը Հայաստանում հանգիստ է թվում։ Իսկ հայկական ԶԼՄ-ներում կարելի է տեսնել հետևյալ վերնագրերով նորություններ... Երևանում մեկնարկել է «Ռուսաց լեզուն առանց սահմանների» ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների և դասախոսների միջազգային ֆորումը Ա. Ս. Պուշկինի և Պուշկինի ավանդույթների ժառանգությունը ռուս գրականության մեջ։

Հուսադրող է հնչում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները
Ամենադիտված