Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ արձագանքելով սոցցանցերում տարածված մի տեսանյութին, որում ավտոբուսի վարորդը հանդիպակաց գոտիով է երթևեկում:
«Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։
Տեղեկացնում եմ, որ նշված վարորդը ազատվել է աշխատանքից»,- գրել է նա։