Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁմռան ամիսներին անհարմարություններից խուսափելու և մարդկանց տեղաշարժն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով այժմ «Երքաղլույս» ՓԲԸ ցանցը սպասարկում է հետևյալ ժամանակացույցով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքի արտաքին լուսավորությունը միացվում է ժամը 18:00-ին և առանձին փողոցների դեպքում միացված է մնում մինչև 04:00-ն։
Սեփական խնայողությունների հաշվին, այժմ արդեն ցանցը գործարկվում է նաև առավոտյան արևածագից առաջ՝ 1 ժամով՝ չկրճատելով գիշերային ռեժիմի լուսավորության տևողությունը: