Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ո՞վ է գնում ռազմականացման ճանապարհով՝ մոռանալով իր քաղաքացիների մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

infoteka24.ru-ն «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի կառավարության տարբեր պաշտոնյաներ հաճախ են խոսում Հայաստանի ռազմականացման, տարբեր երկրներից զենք գնելու մասին և նույնիսկ պնդում են, որ դա կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: Արդյո՞ք Հայաստանն իսկապես նոր զինատեսակներ է գնում: Այո՛։ Իսկապե՞ս այդ զենքերն ուղղված են լինելու Ադրբեջանի դեմ։ Այո՛։ Իսկապե՞ս Հայաստանն ուզում է նոր պատերազմ: Ոչ: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը գնում այդ ամենին։ Իհարկե, ինքնապաշտպանության համար։ Հարցն այն է, որ որոշ առանձնահատուկ շնորհալի մարդիկ կա՛մ չեն հիշում, կա՛մ չեն ուզում հիշել, որ հենց Ադրբեջանն է մշտապես ռազմական սադրանքներ նախաձեռնում տարածաշրջանում։
 
Հենց Ադրբեջանն է պարբերաբար օգտագործում ագրեսիվ հռետորաբանություն՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով խաղաղությունը տարածաշրջանում։ Հայաստանն իր հերթին, նույնիսկ հռետորաբանության մակարդակով, միշտ հավատարիմ է խաղաղ մոտեցմանը։ Իսկ զենքերը, ինչպես արդեն ասվեց, անհրաժեշտ են հենց այդ խաղաղությանը աջակցելու և երկրների միջև հավասարակշռությունը վերականգնելու համար։ Բայց վերադառնանք ռազմականացման հարցին։ Քանի որ Ադրբեջանը խոսում է Հայաստանի ռազմականացման մասին, տեսնենք, թե ինչպես են նրանք վերաբերվում ռազմականացմանն ու մարդկանց կենսամակարդակին։
 
Վերջերս Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հպարտությամբ հայտարարեց, որ «եկող տարվա համար պետական բյուջեի կանխատեսվող սոցիալական ծախսերը կազմում են 6,313 միլիարդ մանաթ (3,7 միլիարդ դոլար), ինչը 1,6 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը։ Կարելի է դրանով ավարտել գրառումը, բայց եկեք շարունակենք: Ադրբեջանի 2025 թվականի բյուջեի ծախսային մասը կազմում է մոտավորապես 41,3676 մլրդ մանաթ, ռազմական բյուջեն կկազմի 8,39 միլիարդ մանաթ (գրեթե 5 միլիարդ դոլար)։ Իսկ եթե վերցնենք 2021 թվականը, որի մասին խոսել է ադրբեջանցի նախարարը, ապա այն ժամանակ ռազմական բյուջեն կազմել էր գրեթե 4,42 մլրդ մանաթ (2,6 մլրդ դոլար)։
 
Անգամ բացարձակ թվերով ռազմական ծախսերի նկատմամբ կա նկատելի կողմնակալություն, սակայն ադրբեջանական ժողովրդի արձագանքն է հետաքրքիր։ Երկիրը սոցիալական տխուր վիճակում է, իսկ ռազմական ծախսերը գերազանցում են սոցիալական ծախսերը ավելի քան 2 միլիարդ մանաթով։ Անգամ վերջին հաղթանակներից հետո Ադրբեջանը շարունակում է իր ակտիվ ռազմականացումը՝ անտեսելով իր քաղաքացիների սոցիալական անմխիթար վիճակը։ Այստեղ ամենահարմար ցուցանիշը Հայաստանի և Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի համեմատությունն է։ Թեև Ադրբեջանն ունի բնական ռեսուրսներ և դրանց նկատմամբ մեծ պահանջարկ, սակայն 2023 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 8153 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7525 դոլար։ Կարծում ենք, որ սա բավական է հասկանալու համար, թե տարածաշրջանում ովքեր են գնում ռազմականացման ճանապարհով՝ մոռանալով իրենց քաղաքացիների մասին։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Մեր ուժերով ենք վերականգնվել. Լոռիում ջրհեղեղից 6 ամիս անց տնտեսվարողներին գումար չի հատկացվելՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու․ Արտակ Բեգլարյան «Ռոստեխ»-ն արդեն կարող է ցանկացած տանկ, հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչ վերածել մարտական ռոբոտիԱդրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Բագրատ Սրբազանը դիմեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել «Չայնիի» ոլորաններում 2 մեքենա է բախվել․ 6 վիրավոր կաՀամաշխարհային բանկ. շինարարությունն ու առևտուրը սեպտեմբերին Հայաստանին ապահովել են 7 % տնտեսական աճCOP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ»Քաղաքագետ. միայն Ռուսաստանի հաղթանակը Հյուսիսային ռազմական օկրուգում կարող է շրջել Հայաստանի արևմտամետ ուղղվածությունը«Հրկիզե՛լ» Հայաստանը մինչև Թրամփի իշխանության գալը. ԱՄՆ Պետդեպարտամենտի «Հայկական գաղտնիքները» հրապարակային են դարձել«Ո՞ւմն է Կովկասը»Հայաստանը դեռ ժամանակ ունի. «Փաստ»Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև. պատմության այս օրը (30 նոյեմբեր) Գեղարքունիքից հայտնում են 3 վիրավորի մասինԻրականում ո՞վ է գնում ռազմականացման ճանապարհով՝ մոռանալով իր քաղաքացիների մասին. «Փաստ»Ռուբլին աստիճանաբար արժևորվում է«Սաշայիս երեխաներն են ապրելու ուժ տալիս, երազում էր, որ նրանք լավ կրթություն ստանան». պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում. «Փաստ»Լարսը մնում է փակ«Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ»Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ»Ձմռան առաջին օրը կուղեկցվի ձյունովԴեկտեմբերի 2-ին հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվեն«Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ»Լիլիթ Գասպարյանն ու ընտանիքի մյուս անդամները մահացել են․ ՌԴՀրապարակվել է 2025 թվականի ջրամատակարարման ցանկըԱռարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ»Մահվան ելքով վթար` Տավուշի մարզումԵրկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել. «Ժողովուրդ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»Փաշինյանը բռնել է ՔՊ-ականների վախը․ «Հրապարակ» Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. «Ժողովուրդ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ»ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի». «Հրապարակ» ՔՊ-ում ինքնամաքրման գործընթաց է, ընտրություններից առաջ Փաշինյանը զտում է թիմը. «Ժողովուրդ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ»TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը
Ամենադիտված