Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու․ Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Էն տխրահռչակ ու սուտասան «բլոգերը» հերթական սուտն է հնչեցրել իմ մասին՝ պնդելով, թե աստղաբաշխական գնով տուն եմ առնում: Դեռ մի հատ էլ լուսանկար է հրապարակել, որն ինչ-որ մեկը գաղտագողի նկարել է շաբաթներ առաջ, երբ ես ու կինս հերթական ու սովորական բնակարանային առաջարկին էինք ծանոթանում Երևանի Շիրազ 2/9 հասցեում:

Ուրեմն, մի քանի փաստ իմ բնակարանային կարիքների ու պլանների և ֆինանսական կարողությունների մասին, որպեսզի հատկապես բամբասկոտ մարդիկ իրենց երևակայությանը զոռ չտան՝ հերթական զրպարտությունների հիման վրա:
 

1. Ինչպես քանիցս ասել եմ, ես ու իմ ընտանիքը միայն մեկ բնակարան ունենք, այն էլ՝ Ստեփանակերտում ու մեկսենյականոց: Իսկ Արցախից մեր բռնի տեղահանման հետևանքով ստիպված ենք մեր բնակարանային խնդիրները հիմնարար կերպով լուծել, որքան էլ դա ծանր լինի մեզ համար:

2. Ինչպես հազարավոր այլ ընտանիքներ, մենք էլ հիմա որոնում ենք հարմար բնակարանային առաջարկներ, որպեսզի հասցնենք մինչև տարեվերջ հիպոտեկային վարկով բնակարան գնել և օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից և, հուսամ, նաև տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագրից: Չիմացողներին տեղեկացնեմ, որ այդ երկու ծրագրերից օգտվելու համար բնակարանի գինը չի կարող գերազանցել 55 մլն դրամը, որը կարող եք համեմատել այդ զրպարտության մեջ նշված գումարի հետ:

3. Հիմա արդեն կողմնորոշվել ենք բնակարանի ընտրության հարցում՝ Երևանի այլ հատվածում, որն անհամեմատ ավելի էժան է, քան վերոնշյալ առավելագույն սահմանաչափը՝ 55 միլիոնը: Մնում է բանկը վարկը տրամադրի, իսկ մենք էլ ապահովենք 10% կանխավճարի վճարումը, որն, ի դեպ, մեր հայթայթած գումարից ավելին է:

4. Հետաքրքրասեր մարդիկ կարող են նայել նշածս Շիրազ 2/9 հասցեն և նույնիսկ այդ անձնավորության նշած Շիրազ 5 հասցեն, և ստուգել, թե արդյոք նրա նշած գնին նույնիսկ մոտիկ գնով բնակարան կա այնտեղ: Իսկ շատ ավելի հետաքրքրասեր մարդկանց հրավիրում եմ դիտելու իմ բանկային հաշիվների պատմությունը և ուղեկցելու ինձ հիպոտեկային վարկի ձևակերպման առաջիկա քաշքշուկներում:

5. Քսան տարվա վարկային բեռի տակ մտնելով՝ ես պատրաստվում եմ ավելի շատ աշխատել ու վաստակել, որպեսզի ընտանիքիս նվազագույն կարիքները հոգամ, իսկ մնացած ժամանակս ու կարողություններս ներդնեմ իմ հասարակական գործունեության մեջ, որը կա և կլինի առավելապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:

6. Եթե ոմանք հաճախակի են քրտնում իմ հասարակական գործունեությունից, ապա զգուշացնում եմ, որ ոչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ արժեքների ու սկզբունքների համար պայքարում, իսկ դուք էլ ստիպված եք լինելու ավելի շատ քրտնել և նույնիսկ սրտի նոպաներ ունենալ, քանի որ մեր արժեհամակարգերը հակասում են միմյանց:

7. Շնաբարո անձանց էլ զգուշացնում եմ, որ իրենց կեղտոտ ձեռքերը հեռու պահեն ընտանիքիցս: Ձեր արշինով մի՛ չափեք մարդկանց ընտանիքները, արժեքներն ու գլխի պարունակությունը:

Հ.Գ. Ես այսքանը ներկայացրեցի, քանի որ երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելու արդյունքում հանրային հաշվետվողականության ու թափանցիկության պարտավորություն ունեմ: Բացի դրանից, շատերը կուլ են տալիս կեղտոտ բամբասանքների խայծը, որը բացասաբար է անդրադառնում իմ հասարակական գործունեության արդյունավետության վրա։

 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան

Կրակnցներ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ․ նոր մանրամասներ Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունն՝ առանց տարածքների վերադարձի․Bloomberg 2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա Հայտնի է ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերըԳվարդիոլան անսպասելիորեն երգել է «Բարսելոնայի»125-ամյակի կապակցությամբ Վահան գյուղում ինքնասպան եղած Մերիի ինքնահողն էՌԴ-ում 19-ամյա տղան մեքենայով «մտել» է ԿամԱԶ-ի տակ ու մահացելԿարևոր․ երթևեկության փոփոխություն կկատարվի Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Մեր ուժերով ենք վերականգնվել. Լոռիում ջրհեղեղից 6 ամիս անց տնտեսվարողներին գումար չի հատկացվելՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու․ Արտակ Բեգլարյան «Ռոստեխ»-ն արդեն կարող է ցանկացած տանկ, հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչ վերածել մարտական ռոբոտիԱդրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Բագրատ Սրբազանը դիմեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել «Չայնիի» ոլորաններում 2 մեքենա է բախվել․ 6 վիրավոր կաՀամաշխարհային բանկ. շինարարությունն ու առևտուրը սեպտեմբերին Հայաստանին ապահովել են 7 % տնտեսական աճCOP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ»Քաղաքագետ. միայն Ռուսաստանի հաղթանակը Հյուսիսային ռազմական օկրուգում կարող է շրջել Հայաստանի արևմտամետ ուղղվածությունը«Հրկիզե՛լ» Հայաստանը մինչև Թրամփի իշխանության գալը. ԱՄՆ Պետդեպարտամենտի «Հայկական գաղտնիքները» հրապարակային են դարձել«Ո՞ւմն է Կովկասը»Հայաստանը դեռ ժամանակ ունի. «Փաստ»Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև. պատմության այս օրը (30 նոյեմբեր) Գեղարքունիքից հայտնում են 3 վիրավորի մասինԻրականում ո՞վ է գնում ռազմականացման ճանապարհով՝ մոռանալով իր քաղաքացիների մասին. «Փաստ»Ռուբլին աստիճանաբար արժևորվում է«Սաշայիս երեխաներն են ապրելու ուժ տալիս, երազում էր, որ նրանք լավ կրթություն ստանան». պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում. «Փաստ»Լարսը մնում է փակ«Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ»Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ»Ձմռան առաջին օրը կուղեկցվի ձյունովԴեկտեմբերի 2-ին հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվեն«Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ»Լիլիթ Գասպարյանն ու ընտանիքի մյուս անդամները մահացել են․ ՌԴՀրապարակվել է 2025 թվականի ջրամատակարարման ցանկըԱռարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ»Մահվան ելքով վթար` Տավուշի մարզումԵրկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել. «Ժողովուրդ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»Փաշինյանը բռնել է ՔՊ-ականների վախը․ «Հրապարակ» Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. «Ժողովուրդ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ»ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի». «Հրապարակ» ՔՊ-ում ինքնամաքրման գործընթաց է, ընտրություններից առաջ Փաշինյանը զտում է թիմը. «Ժողովուրդ»
Ամենադիտված