Վահան գյուղում ինքնասպան եղած Մերիի ինքնահողն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ամուսինը մեղքը բացարձակապես չի ընդունում։ Բավականին երկար զրույց ենք ունեցել։ Ամուսինն ասում է, որ կնոջ հայրն էլ գիտի, թե իր աղջիկը ոնց է ապրել մեր տանը»,- Oragir.News-ի հետ զույցում պատմեց Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օրեր առաջ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղում ամուսնու ծեծի պատճառով կին է ինքնասպան եղել։
Վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այժմ պատրաստվում են գնալ կնոջ ինքնահողին։
«Երեխաներն իրենց մորաքրոջ տանն են։ Մեծ տղան այստեղ է, երկու բառ խոսեցինք, հիմա գնում ենք գերեզմաններ։ Մերիի հայրը իրեն բավականին նորմալ է դրսևորում, կոնֆլիկտ չի եղել Մերիի ամուսնու հետ»,- ասաց նա։
Արշակ Մկրտչանի պնդմամբ՝ մահացածի մարմնի և դեմքի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերվել։