Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խելացի էր, զուսպ, ընկերասեր, միայնակ չթողեց իր զինակից ընկերներին». Հայկ Անտոնյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, խելացի, նրբանկատ երեխա էր: Երբեք ոչ մեկին չի նեղացրել: 2015 թ.-ին Հայկը 13 տարեկան էր, երբ ամուսինս հանկարծամահ եղավ: Երկու եղբայր շատ ընկճվեցին, բայց երբ ես էի լալիս, Հայկը կանգնում էր իմ առջև ու ասում՝ մա՛մ, մի լացի: Չէր սիրում ինձ նեղված ու ընկճված տեսնել: Շատ կապված էր հայրիկի հետ, բնական է՝ ինձ հետ էլ: Ձեռքս բռնած է քնել, ամեն տեղ հետս գալիս էր: Մեծ տղաս այդպիսին չէր: Հայրիկը քահանա էր, Շիրակի թեմում էր ծառայում, լինում էր այնպես, որ ինքն այնտեղ էր լինում, մենք՝ Երևանում: Հենց հայրիկը տուն էր մտնում, Հայկը կողքից այն կողմ չէր գնում: Երբ հայրիկն ասում էր՝ ո՞վ է ինձ հետ խանութ գալիս, առաջինը Հայկն էր վազում՝ պա՛պ, ես: Երբ ինձ համար նվեր էին գնում, ուրախությունը կարծես կրկնապատկված լիներ՝ մա՛մ, տես, թե ես ու պապան քեզ ինչ նվեր ենք գնել: Սիրում էր ինչ-որ բան նվիրել ինձ ու պարտադիր պետք է հարցներ՝ մա՛մ, ճիշտն ասա, քեզ դո՞ւր է եկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Հայկի մայրիկը:

2019 թ.-ի հուլիսի 25-ին տիկին Մարինեի ավագ որդին է մեկնում ծառայության: «Մինչև Հայկի բանակ զորակոչվելը մեկ տարի երկուսով ենք եղել: Այնքան ուշադիր էր իմ նկատմամբ: Եթե զանգեի իրեն ու ասեի, որ խանութում եմ, տոպրակները ծանր են, կարո՞ղ է գալ, միանգամից արձագանքում էր՝ մա՛մ ջան, հինգ րոպե սպասի, վազելով կգամ: «Չէ, մի վազի, հանգիստ արի, կամ եթե հեռու ես, տուն կգնամ, ոչինչ»: Պարտադրում էր, որ իրեն սպասեմ: Հիմա, երբ ընկերները գալիս են Եռաբլուր, նստում ենք, զրուցում, պատմում են. «Երբ զանգում էիք, ամեն ինչ թողնում էր ու շնչակտուր վազում ձեզ մոտ»»: Դպրոցում Հայկը լավ է սովորել: «Շատ էր սիրում «Մաթեմատիկա», «Պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները: Իննամյա դպրոցն ավարտելուց հետո մաթեմատիկայի և անգլերենի քննություններ հանձնեց և ընդունվեց «Հերացի» ավագ դպրոց: Մաթեմատիկա շատ էր սիրում, գալիս էր ինձ մոտ, արագ-արագ թվերն ասում՝ դե, գումարի, մա՛մ: Իր արագության հետ չէի հասցնում: «Մամ, ես ասե՞մ պատասխանը»:

Շատ արագ լուծում էր վարժությունները: Տղաներիս միշտ հիշեցնում էի, թե որքան էր իրենց հայրիկն ուզում, որ լավ սովորեն. «Պետք է լավ սովորեք, ընդունվեք համալսարան, որ ձեր հայրիկը հպարտանա ձեզանով»: Եղբայրն անվճար ընդունվեց Երևանի պետական համալսարան: Երբ նա բանակում էր, հերթը Հայկինն էր: Ընկերներն անընդհատ իրեն կանչում էին, ինչ-որ տեղ պետք է գնար, ես էլ մյուս կողմից խնդրում էի լավ պարապել, որ ընդունվի, անգամ կատակում էի՝ որ չընդունվես, խայտառակ ենք լինելու: Իր ուսուցչուհին ինձ միշտ ասում էր՝ Հայկը շատ խելացի է: Քննություններին էր պատրաստվում, ընկերներով հավաքվելու էին ամառանոցում, Հայկին ասացի, որ այդ անգամ չգնա: Ընկերները եկան, ինձ խնդրեցին, որ թույլ տամ, որ Հայկն էլ իրենց միանա: Իսկ տղաս էլ ասաց՝ մա՛մ, տետրերս վերցնում եմ, այնտեղ պարապելու եմ: Հետո նկար է ուղարկում, որ մինչ տղաները խորովածն են անում, ինքը պարապում է: Ընկերներն են պատմում. «Մարինե՛ քուրիկ, քանի որ քեզ խոստացել էր, պարապում էր»: Մեկնեց բանակ, քննությունների պատասխանները չգիտեր: Մի քանի օր անց զանգեցի և ասացի, որ ընդունվել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, բայց, ավաղ, ուսանող լինել չհասցրեց»: Հայկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2020 թ.-ի հուլիսի 17-ին: Մեկ ամիս եղել է Ասկերանում, հետո տեղափոխվել Արցախի պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամաս:

«Ավագ տղաս մեկ տարուց ավելի ծառայում էր այնտեղ, մտածեցի, որ երկուսով միասին կլինեն, ես էլ՝ ավելի հանգիստ: Երկու տղաներս էլ շատ պատրաստակամ մեկնել են ծառայության: Ասկերանում իրեն շատ լավ էր զգում, ես էի անհանգիստ, որ եղբորից հեռու է: Միշտ լավ է արտահայտվել, ասում էր. «Մա՛մ, բոլորն այնքան լավ են տրամադրված իմ նկատմամբ: Մի տղա Արցախից է, գեներալի տղա է, շատ լավ շփվում ենք»: Ես էլ իրեն միշտ ասում էի՝ դա նաև քեզանից է, դու այնքան լավն ես: Այնքան զուսպ ու խելոք երեխա էր: Օգոստոսի 17-ին պետք է լիներ իրենց երդմնակալության արարողությունը, պատրաստվել էի մեկնելուն: Բայց ամսի 15-ին զանգեց՝ մա՛մ, արարողությունը եղել է: Համավարակի շրջանն էր, ապահովությունից ելնելով՝ շուտ էին կազմակերպել: Երբ արդեն եղբոր մոտ էր, ոգևորվածությունն անսահման էր, միշտ զանգում էր՝ մա՛մ, Լյովն ինձ կերակրել է, քաղցրը տվել է: Շատ հանգիստ էի իրենց համար»: Սկսվեց 44-օրյա պատերազմը, որի մասնակից դարձան տիկին Մարինեի երկու որդիները:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը ութին զանգահարեց մեծ տղաս, զարմացա: «Լյով ջան, ի՞նչ է եղել»: Երևի կարծել էր, որ պատերազմի լուրը լսել եմ: «Մա՛մ, չանհանգստանաս, թե՛ Հայկը, թե՛ ես ապահով տեղում ենք, գնում ենք զորավարժությունների, չզանգես, հենց հարմար լինի, կզանգեմ»: Մտքովս ոչ մի վատ բան չանցավ: Հետո զանգեց ամուսնուս քույրիկը՝ պատերազմ է»: Ավագ որդին զանգահարել է մայրիկին, հուսադրել՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մեկին չլսես: Նույն կերպ նաև Հայկն է տիկին Մարինեին հավաստիացրել, որ ամեն բան կարգին է: «Հայկը հրետանավոր էր, մեծ տղաս՝ հակաօդային պաշտպանությունում: Իրենք եղել են տարբեր հատվածներում, իրար չեն հանդիպել: Չնայած ինձ հակառակն էին ասում՝ միասին ենք, իրարից տեղյակ ենք, բայց ստել են ինձ: Ավելի անհանգստանում էի մեծ որդուս համար այն իմաստով, որ մեկ տարուց ավելի ծառայում էր, առաջնագիծ կտանեին, իսկ Հայկի համար հանգիստ էի, կարծում էի, որ երկու ամսվա ծառայողին չեն տանի առաջնագիծ: Հայկի հետ զրույցներից էլ չէի կասկածում որևէ բան: Հոկտեմբերի 10-ի զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, ամենալավն իմ տեղն է: Իր այդ բառերն ականջիս մեջ են: Այդ օրը երեք անգամ զանգահարել է: Վերջին զանգը գիշերը ժամը 21:38 րոպեին էր. «Մա՛մ ջան, ի՞նչ կա»: Արձագանքեցի, որ ամեն ինչ լավ է, ասաց՝ սաղ տոչնի ա, մա՛մ, ու հետո կտրուկ՝ լավ, մա՛մ, մեզ տեղափոխում են, և անջատեց հեռախոսը»:

Մայրիկը հիշում է Հայկի զանգերից ևս մեկը: «Զանգահարեց՝ մա՛մ, հեռուստացույցով չես լսե՞լ մեր մասին: Արձագանքեցի՝ չէ, Հա՛յկ ջան, ի՞նչ պիտի լսեի: «Չեմ պատմի, մամ, կլսես, թե ինչեր ենք արել»: Հետո ծառայակից ընկերներն ասացին, որ տղաներն ինչ-որ բարձունք են գրավել»: Ցորի տղաներն օրեր շարունակ թեժ կետերում են եղել՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Անմահացել են հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տեղամասում: Հայկի և նրա տասն ընկերների մարմինները թշնամին հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին: Դրանից մեկ ամիս անց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել տղաների հոգեհանգստյան արարողությունը: «Փրկված տղաներից մեկն էր պատմել մեծ տղայիս. «Լսեցի Հայկի ձայնը, որ «ախ» կանչեց, տեսանք՝ ոտքի վրա արյուն է, վիրակապեցինք, բայց Հայկն ինձ հետ չեկավ, հակառակ կողմ գնաց»: Երբ վերլուծում ենք դեպքերի ընթացքը, հասկանում ենք, որ ընկերների մոտ է գնացել: Ընկերասիրությունն իր ամենակարևոր հատկանիշներից է»: Ապրելու ուժի մասին:

«Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանան՝ տեր Բարդուղիմեոսը, սկսեց մեզ աջակցել, 2021 թ.-ից ուխտագնացություններ կազմակերպեց: Միշտ աղոթում էինք երեխաների վերադարձի համար: Այդ հույսով և աղոթքով մեր տղաների ծնողների միջև կապը նաև ամրացավ: Բայց, ցավոք, «վերադարձն» այսպիսին եղավ: Մտածում էինք, որ նրանք էլի մեր աղոթքների շնորհիվ տուն հասան: Այնքան տղաներ կան, որ մինչ օրս անհետ կորած են: Գնում եմ Եռաբլուր և այնտեղ այն զգացողությունն ունեմ, որ Հայկն ինձ հետ է: Խոսում եմ իր հետ, կարծես իմ կողքին լինի: Ամեն կիրակի պարտադիր մասնակցում եմ պատարագի, դա էլ է ինձ հանգստացնում»:

Հ. Գ. - Հայկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ» Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․«Հրապարակ» 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում. «Ժողովուրդ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ. «Ժողովուրդ» Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում․ «Հրապարակ»Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ. «Ժողովուրդ»Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ «Հրապարակ»Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Զախարովան Սանդուին համեմատել է Զելենսկու հետ Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասին Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան «Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր ու անսովոր կերպարում
Ամենադիտված