Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան հանրությունը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ադրբեջանական նարատիվներ տարածելու ձգտումներին, այնքան գործող իշխանության պարագլուխն ավելի է լկտիանում։ Երեկ էլ խորհրդարանում Փաշինյանը նոր «հատակներ» է ծակել։ «Ղարաբաղն անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, Ղարաբաղն ի՞նչ ա բա».- հայտարարել է նա, Արցախի հարցը համեմատել հղիության հետ, հայտարարել, թե հղիությունը ևս 9 ամսով երկարաձգելն անիմաստ էր։

«9 ամիս անց պետք ա մի որևէ բան տեղի ունենա՝ պետք ա կա՛մ ծնվի երեխան, կա՛մ պետք ա չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով կամ սրանից բխող: Կա՛մ կեսարյան հատումով պետք ա ծնվի, կա՛մ բնական ճանապարհով պետք ա ծնվի, կա՛մ կենդանածին պետք ա լինի, կա՛մ մեռելածին պետք ա լինի, կա՛մ տղա պետք ա լինի, կա՛մ աղջիկ պետք ա լինի... Էն բանը, որ մենք էս հղիությունը պետք ա ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է», - ասել է նա։

Ավելին, շարունակում է ահաբեկել, թե դիմադրելու, հակառակը խոսելու դեպքում կարող են կորցնել պետականությունը, և այդ սպառնալիքներով շարունակում է պահպանել իշխանությունը։ Նաև հայտարարել է, թե ի հայտ եկած նոր խնդիրները կառավարելու համար անհրաժեշտ է հաղթահարել «ազգ-նահատակ» և «ազգ-բանակ» բանաձևերը։

Չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «ազգ-նահատակ» ասելով, Փաշինյանն ասել է, թե անցած վեցուկես տարիների ընթացքում ինքն այն տպավորությունն է ստացել, որ աշխարհը Հայաստանին ընկալում է որպես ազգ նահատակ, որի շարունակությունն էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առաջ քաշված «ազգ-բանակ» գաղափարախոսությունն է։ «Եթե դու դիրքավորվում ես որպես «ազգ-բանակ», անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը, բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, ուժեղ ումի՞ց՝ քանի՞ բանակից պետք է ուժեղ լինենք»,- ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ փաստացի հաստատելով, որ հանուն իր շահերի պատրաստ է հրաժարվել ՀՀ բոլոր իրավունքներից։

Նունե Մանուկյան

Ջուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինիԵվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըԱդրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում Մահացել է Ռոմա ԲաղդասարյանըՆրանց ոչ մի կողմ չի կարող վստահել. ինչո՞ւ է Փաշինյանն այս ու այն կողմ ընկնում. «Փաստ»Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց Մեկը մյուսի հետևից զիջումների է գնում ու փորձում ավարտել պայքարը Ղարաբաղի համար. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանում երկրաշարժ գրանցվեց«Խելացի էր, աշխատասեր, իր բոլոր նպատակները մեզ հետ, մեր ընտանիքի հետ էին կապված». Արսեն Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ալաշանում. «Փաստ»Մադուրոն Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարել Արցախի հարցը փակելով՝ վտանգի տակ է դրվում Հայաստանի ապագան. «Փաստ»Վթար՝ Երևանում․ 3 ծայրահեղ ծանր վիրավոր կաԱճ՝ տարադրամի շուկայում«Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց իշխանության վերարտադրմանը և անձնական անվտանգությանը». «Փաստ»Առցանց հարթակ, որը կամրապնդի «պետություն-գործատու-աշխատանք փնտրող» կապը. «Փաստ»Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»
Ամենադիտված