Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական և միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը: Այն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաև Հայաստանի և սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաև գրադարանների և թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։

Նա առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74,000  դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:

Մեր վերադարձը ՀԱՊԿ անհնար է, անդառնալիության կետն արդեն անցել ենք. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինին (տեսանյութ) Ինչ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումների մասին (տեսանյութ) Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար Պրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը Արմեն Մուրադյանը զգուշացնում է երեխաների ծնողներին Երևանում մոտ 12 ժամով երթևեկություն է դադարեցվելուԴա ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին. ի՞նչ է պնդում ԶախարովանԵրկրաշարժ է եղել Թուրքիայում Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ Ո՞րն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներՌուսաստանում ստացիոնար կառույցների համար անօդաչու սարքերից պասիվ պաշտպանություն են մշակելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարման պայուսակՀայաստան ներմուծվող ցիտրուսային մրգերի ծավալն ավելացել է «Խիստ անհրաժեշտության դեպքում բոլորը հույսը դնելու են միայն ՀԱՊԿ-ի վրա»Դեկտեմբերի 20-ից կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն «Թրամփը կարող է Կովկասի երկրներին անակընկալներ մատուցել»Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia», վիրավnր կա․ Shamshyan ՀԱՊԿ-ում վստահեցնում են՝ անդամ երկրներին զինելու գործընթացը լիարժեք իրականացվում էՄասիսում հրկիզել են նախկին օպերլիազորի մեքենան Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր առայժմ չկան. Պեսկով Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա ԵԱ-ներին 2 անձի մահվան պատճառ դարձած բժիշկը շարունակում է վիրահատելԳյումրիում 16-ամյա երեխայի են դպրոցի մոտ դանակահարել․ կա ձերբակալված Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար» ՆԳՆ-ն զգուշացնում էՏոսկանա հյուրանոցում օգտվել են 19-ամյա աղջկա անօգնական վիճակից․ կասկածյալը ֆուտբոլիստի որդին էԲարսելոնան ջախջախեց Մալյորկային․ Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական օդանավ է կործանվել. պատմության այս օրը (04 դեկտեմբեր)Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Կորած տղան հայտնաբերվել էԴեկտեմբերի 4-ին երկար ժամանակով լույս չի լինելու 24 ժամյա ջրանջատման հասցեներըԱռկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՀրաժարվել է սննդից․ 4-ամյա Նատալիի մահվան դեպքի հետքերովՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. «Ժողովուրդ» Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն․ «Հրապարակ» Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ» Արագածը՝ էկոպարեկների վրա․ «Հրապարակ»
Ամենադիտված