Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վճիռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Մանուկյանի գործով պաշտպաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել մեղադրական վճիռը և կայացնել արդարացման վճիռ կամ գործն ուղարկել նոր քննության։