Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ռուսամետությունն ավարտվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շաբաթներին թե՛ հայ, թե՛ օտարերկրյա փորձագետները տարօրինակ դրսևորումներ էին նկատել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ։ Մասնավորապես, արձանագրվում էր, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Փաշինյանի քայլերին հանկարծակի փոխարինել է բուռն սերը Ռուսաստանի նկատմամբ։ Շատերը նաև կարծիք էին հայտնում, որ այս ընդգծված ռուսասիրությունը երկար ձգվել չի կարող, ինչ-որ պահի Արևմուտքը Փաշինյանին ցույց կտա իր տեղը՝ հրահանգելով զբաղվել իրեն վերապահված միակ գործառույթով՝ հակառուսական տրամադրություններ բորբոքելով։

Երեկ խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանին հաջողվեց, իհարկե, կուսակիցներին նախապես տրված հարցադրումներով, լիուլի արտահայտել իր սերն առ Արևմուտք, նոր քարեր նետել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, թե ՀԱՊԿ դռները բաց են Հայաստանի առջև, Փաշինյանն ասել է. «Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են թող որոշեն»։ Ավելին, ըստ Փաշինյանի, անդառնալիության կետն արդեն անցել են։

Անդրադառնալով ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանին մասնակցության սառեցմանը, վարչապետը հայտարարեց՝ Հայաստանն ինքն իրեն արդեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, և կազմակերպությունում ինչ ուզում են թող որոշեն. - «Այդ թվում էս իրադրությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում Հայաստանի Հանրապետության վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ, որ մենք էդտեղ անդառնալիության կետն ըստ էության անցել ենք»:

Մեկ այլ դրվագով էլ նա հայտարարել է, թե աննպատակահարմար է համարել ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում: «Կարող եմ ասել՝ ինչու: Որովհետև ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի համար»,-ասել է նա:

Փաստացի, այս հայտարարություններով, Նիկոլ Փաշինյանը կրկին մեսիջ է ուղարկում Արևմուտք, որ անմռունչ կատարում է բոլոր հանձնարարությունները, և հարկավոր չէ դիպչել իրեն։ 

Անուշ Էլբակյան

Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինի
Ամենադիտված