Էրդողանի մանրամասներ է պատմել Պուտինի հետ հեռախոսազրույցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊարոն Պուտինի հետ մեր երկու երկրների համար արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն անդրադարձել է ՌԴ իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցին՝ շեշտելով, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել G-20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում ունենալ։
«Առաջնահերթ որոշում ենք կայացրել տուրիզմի ոլորտում քայլեր անենք։ Ռուսական կողմը նախարարների խորհրդին հրահանգել է անհրաժեշտ քայլեր կատարել այդ ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորման համար ջանքեր գործադրած պարոն Պուտինին եւ մյուս գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում»,-ասել է Էրդողանը։