Ինչի՞ հետևանքով կարող են Հայաստանում մեծ փոփոխություններ սկսվել. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
iarex.ruն «Եթե Վրաստանում հաղթի «Վրացական երազանքը», ապա Հայաստանում փոփոխություններ կսկսվեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասել է, որ «Հայաստանի վերադարձը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն գնալով դժվարանում է, եթե ոչ անհնարին է դառնում»։ Նրա խոսքով, իրենք չեն մասնակցում քննարկումներին և որոշումների կայացմանը, բայց նաև վետո չեն կիրառում, քանի որ իրենց համարում են ՀԱՊԿից դուրս, «թող իրենք որոշեն, թե ինչ են ուզում»: Նա նաև նշել է, որ «ՀԱՊԿի և նրա պատասխանատվության գոտու վերաբերյալ Երևանի և Մոսկվայի ընկալման տարբերությունը վկայում է, որ անվերադարձելիության կետը եկել է»։
Դա Երևանի հանրային արձագանքն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը, թե Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, որ «դադար է վերցրել, բայց, միևնույն ժամանակ, սատարում է ընդունվող բոլոր փաստաթղթերին»։ Իրոք, ՀԱՊԿը չի ստացել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին փաստաթղթեր, թեև Փաշինյանն ասում է, որ «Երևանի և ՀԱՊԿի հարաբերությունները հասել են անվերադարձելիության կետին»: Հիշեցնենք, որ նա նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿին, իսկ այս տարվա սեպտեմբերին ՀԱՊԿն անվանել էր «անվտանգության սպառնալիք»։ Բայց բանը միայն դա չէ: Փաշինյանը նաև ասել էր, որ «պատշաճ չի համարել Եվրասիական տնտեսական միության տարեկան գագաթաժողովի անցկացումը նախագահող երկրի մայրաքաղաքում՝ Երևանում՝ «հայտնի հանգամանքների» պատճառով»։
Ֆորմալ առումով խոսքը ՄՔԴի Հռոմի կանոնադրությանը Երևանի միանալու մասին է, որը տվել է ՌԴ նախագահի «ձերբակալման» օրդեր, ինչպես նաև խոսքը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Երևանում լինելը չցանկանալու մասին է։ Գումարած՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 2ին Հաագայում արած հայտարարությունը, որ Երևանը «պատրաստ է համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ միջազգային իրավական նորմերին համապատասխանելու և օրենքի գերակայությունն ապահովելու համար»։ Մեկնաբանելով այս իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանի՝ նման գործողությունները «ուղղակի վնաս են հասցնում հայռուսական հարաբերություններին ոչ միայն խորհրդանշական, այլ նաև միանգամայն գործնական հարթությունում»՝ մղելով « որոշակի ընտրության եվրասիական ինտեգրման շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցության և Արևմուտքի կողմից պարտադրվող գործողությունների միջև»։
Բոլոր նշաններով Հայաստանն իրեն դնում է Մոսկվայի և Արևմուտքի միջև միջանկյալ վիճակում՝ հավատալով, որ կկարողանա կողմերի «խաղաքարտերը» խաղարկել իր շահերից ելնելով։ Բայց նույն էր նաև Ուկրաինան մոտ 11 տարի առաջ։ Իր հերթին, Արևմուտքը, զարգացնելով Հայաստանի հետ ռազմատեխնիկական և այլ համագործակցությունը, նրան տանում է Ռուսաստանի հետ առճակատման սցենարով, բայց առանց ՀԱՊԿի առաջարկած անվտանգության երաշխիքների։ Լայն աշխարհաքաղաքական համատեքստում Հայաստանը փորձում է տարածաշրջանում տեղավորվել հակառուսական «ցնցումների ցունամի» նախագծի շրջանակներում, որը ենթադրում է Բալթիկից մինչև Սև ծով ստեղծել մի տեսակ «սանիտարական գոտի», որը կպաշտպանի Եվրամիությանը Ռուսաստանից։ Սակայն ավելի նեղ աշխարհաքաղաքական տարբերակում Հայաստանը հայտնվել է վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում՝ Մերձավոր Արևելքից մոտեցող «ցնցումների ցունամիի» համատեքստում։
Միևնույն ժամանակ, շատ հայ փորձագետներ զգուշացնում են, որ «մերձավորարևել յան ճգնաժամը կարող է շատ արագ տարածվել նաև Հայաստանում»։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ահազանգ լինեն Հայաստանի համար: Որովհետև, եթե այնտեղ Թուրքիայի գործողությունները հաջողությամբ պսակվեն, ապա «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը կսրվի: Բայց Երևանի համար ամենավատ սցենարը Անդրկովկասի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆի և Արևմուտքի գործողությունների «ռազմավարական ցատկահարթակ» դառնալն է։ Պատահական չէ նաև այն, որ արևմտյան ուժերը շարունակում են պայքարը Վրաստանի համար, որպեսզի նման կերպ ապահովեն Հայաստանի թիկունքը։ Հետևաբար, «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրով Հայաստանին ֆինանսական միջոցներ տրամադրելը, այսինքն՝ զարգացած ռազմական տեխնիկայի և նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը հեշտացնելը, ԱՄՆ ռազմավարական համագործակցության աստիճանը բարձրացնելը և Հայաստանին զենքի ուղղակի մատակարարումները միայն Ադրբեջանի հետ պատերազմի նախապատրաստում չէ:
Նման իրավիճակում, եթե Արևմուտքին հաջողվի իր «խաղաքարտը» խաղարկել Վրաստանում, Հայաստանը կարող է հայտնվել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի աշխարհաքաղաքական ջրաղացում։ Այդ ժամանակ Անդրկովկասը, և ոչ միայն նա, կբռնկվի։ Արևմուտքը մեծ խաղ է խաղում Հայաստանում: Այդ կապակցությամբ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունն (SVR) արդեն զգուշացրել է, որ Վաշինգտոնը սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջխաղացումը», որպեսզի օգնի նրանց մտնել խորհրդարան 2026 թվականի ընտրություններում։ Բանն այն է, որ ԱՄՆն ամբողջությամբ չի վստահում Փաշինյանին, որն իր տրոցկիստական տիպի «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կարգախոսներով փորձում է նստել միանգամից երկու աթոռի վրա, բայց ժամանակի ընթացքում կարող է շրջվել դեպի Մոսկվա։ Եվ դա չի կարելի բացառել, եթե «Վրացական երազանքը» պահպանի իշխանությունը Թբիլիսիում։ Այսպիսով, Հայաստանում մեծ փոփոխություններ են հասունանում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում