Ուժգին երկրաշարժ՝ ԱՄՆ-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ Նեւադա նահանգում։ Երկրաշարժի հզորությունը կազմել է 5,8 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Համաձայն տվյալների, էպիկենտրոնը գտնվում է 241 հազար բնակչություն ունեցող Ռինա քաղաքից 77 կմ դեպի հարավ-արեւելք։
Օջախի խորությունը 3 կմ է։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։