Հեծանվորդը գրազ եկավ, որ առաջ կանցնի Ferrari-ից... ու հաղթեց գրազը (ֆոտո, տեսանյութ)
ՎԻԴԵՈԱրագընթաց փոխադրամիջոցների մասին խոսելիս դժվար թե հեծանիվ հիշենք: Բայց ֆրանսիացի Ֆրանսուա Ժիսսին որոշեց շտկել այդ պատմական անարդարությունը: Նա հատուկ հեծանիվ պատրաստեց, որով կարողացավ արագության ռեկորդ սահմանել՝ մինչև 333 կմ/ժ արագություն զարգացնելով:
Շարժիչով հեծանիվների համար նախորդ ռեկորդը կազմում էր 268 կմ/ժ, սահմանվել էր 1985 թ.:
Ռեկորդային երթն անցկացվել է Ֆրանսիայի հարավային մրցուղում: Հեծանվորդն անհրաժեշտ արագություն զարգացրեց 4,8 վայրկյանում: Մրցաշարային Ferrari ավտոմեքենան, որի դեմ պայքարում էր Ֆրանսուան, նրա ֆոնին կրիայի էր նման:
Այդպիսի արդյունքի հասնելու համար Ֆրանսուան իր հեծանվի վրա ռեակտիվ շարժիչ դրեց: Որպես վառելիք այդ շարժիչը կոնցենտրացված 90%-անոց ջրածնի պերօքսիդ է օգտագործում:
Հետաքրքիր է, որ Ֆրանսուայի հեծանիվը ոտնակներ ունի: Այլապես այն հնարավոր չէր լինի հեծանիվ անվանել:
Ավելին՝ տղամարդը պարբերաբար տեղաշարժվում է ոտնակները պտտելով, բայց միայն երբ չի շտապում: