Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեքենայում նստած անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների նկատմամբ իր ու այդ երկրում Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցների կողմից բռնությունների իրականացմանը:
«Turkishminute»-ի հաղորդմամբ, դրա վերաբերյալ տեսանյութ է տարածել «Ամերիկայի ձայն»-ը: Մինչ խաղաղ ցուցարարները բռնության են ենթարկվում, նրանցից մեկը մեքենայում նստած Էրդողանին ինչ-որ բան է ասում այն պահին, երբ ակցիայի մասնակիցները բացականչում էին «մանկասպան Էրդողան»:
Ավելի ուշ մեքենայից նա դուրս է գալիս, որոշ ժամանակ հետևում ծեծկռտուքին, ապա շարժվում դեսպանի նստավայր: