Ստամբուլում ԻՊ անդամների դեմ գործողության շրջանակում 12 օտարերկրացի է կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում համաժամանակյա գործողություն է իրականացրել վեց հասցեներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Որոշ շենքեր դռները կոտրելով մուտք գործող ոստիկանները ձերբակալել են խմբավորման հետ առնչություն ունեցող հինգ անձի և կալանավորել օտարերկրյա 12 քաղաքացու: