Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


57-ամյա Մարտիկ Ավետիսյանը սպանվել է տան բակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտիկ Ավետիսյանը կնոջ և երեք երեխաների հետ ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ 2020թ․ արցախյան պատերազմի օրերին Մարտիկ Ավետիսյանը կնոջն ու երեխաներին տեղափոխում է Ստեփանակերտ, իսկ ինքը վերադառնում է Տող։ 2020թ․ հոկտեմբերի 21-ին գյուղ ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը սեփական տանը սպանում են 57-ամյա Մարտիկ Ավետիսյանին։

Մարտիկ Ավետիսյանը ծնվել է 1963 թվականին Տող գյուղում։ Երկար տարիներ ապրել և աշխատել է Ռուսաստանում, սակայն վերջին տարիներին մշտապես Տողում է եղել, հող է մշակել, անասնապահությամբ զբաղվել։ 2003 թվականին ամուսնացել է, կինը՝ Էվելինան, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է։ 

Վերջինս «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ երբ ադրբեջանցիները, գրավելով Հադրութի շրջանի մի շարք բնակավայրեր, արդեն իսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա են եղել իրենց գյուղից, Տողի համայնքապետը եկել է իրենց տուն և ասել, որ պետք է տարհանվեն գյուղից։ Այդ ժամանակ Մարտիկ Ավետիսյանն ու իր ավագ որդին՝ 16-ամյա Նորայրը, եղել են իրենց այգում, որն իրենց տնից շատ հեռու է։ Էվելինան ամուսնուն ասել է Տողից դուրս գալու անհրաժեշտության մասին, սակայն Մարտիկ Ավետիսյանը չի ցանկացել լքել գյուղը։

«Գնացել եմ ամուսնուս մոտ, ասել եմ՝ թուրքը գալիս ա, մտել են Հադրութ։ Ասում ա՝ թուրքը ոնց կարա հասնի ստեղ։ Ասում եմ՝ արի գոնե էրեխուն բերենք տուն, հետո մի բան կմտածենք։ Վերջը զոռով բերում եմ տուն ամուսնուս ու էրեխուն։ Մի օր մնում ենք։ Հաջորդ օրը քույրս էլ ա զանգում, ասում ա՝ էրեխեքը մեղք են, ամուսնուդ համոզի՛, դու՛րս եկեք գյուղից։ Ասում եմ՝ Մարտիկն ասում ա, բենզին չունեմ։ Հետո քույրս զանգում ա մեր գյուղապետին, գյուղապետն էլ ասում ա՝ թող գան, ես իրենց բենզին կտամ, մենակ թե էրեխեքին ու կնոջը դուրս հանի գյուղից»,- հիշում է Էվելինան։ 

Տող համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ գյուղից կանանց և երեխաների տարհանումը սկսել են սեպտեմբերի 28-ից, իսկ հոկտեմբերից 10-ից հետո, երբ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները գրավել են շրջկենտրոն Հադրութ քաղաքը, Տողում շատ քիչ բնակիչներ են մնացել։ Համայնքապետը նշում է, որ իրենք բենզին են տվել Մարտիկ Ավետիսյանին, և նա իր ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին կնոջն ու երեխաներին տեղափոխել է Ստեփանակերտ, սակայն հետո ինքը միայնակ վերադարձել է։ Գյուղ վերադառնալուց հետո Վարդան Գրիգորյանը Մարտիկ Ավետիսյանին չի տեսել, սակայն գիտի, որ տանը շատ չէր մնում, գնում էր այգին գործ անելու։

Էվելինան պատմում է, որ Ստեփանակերտ գալուց հետո Մարտիկ Ավետիսյանը ծանոթ մարդ է գտել, ընտանիքին նստեցրել մեքենան և ուղարկել Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ։ Գնալուց առաջ Էվելինան համոզել է ամուսնուն, որ նա էլ չվերադառնա Տող, սակայն Մարտիկ Ավետիսյանը չի լսել կնոջը և գնացել է։

«Ասում էր՝ ամոթ չի՞, թուրքը մտնի գյուղ, ես էնտեղից փախնեմ, ես իմ գյուղը չեմ թողելու, ոչ մի բան էլ չի լինի»,- ամուսնու խոսքերն է հիշում Էվելինան։ 

Նա ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին։ Երեխաների և կնոջ որպիսությամբ է հետաքրքրվել, հարցրել է, թե ինչպես են տեղավորվել։ Իսկ ինքը պատմել է, որ իրադրությունն արդեն ծանր է, ադրբեջանցիները մոտեցել են գյուղին։ Կնոջ հարցին, թե ինչու դուրս չի գալիս գյուղից, Մարտիկ Ավետիսյանը կրկին ասել է, որ իր տնից ոչ մի տեղ չի գնալու։ Դրանից հետո Արցախում գտնվող իրենց ծանոթներից Էվելինան փորձել է տեղեկություններ ճշտել ամուսնու մասին, սակայն ոչ ոք ոչինչ չի իմացել։

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհում են Տողը, իսկ երեկոյան այն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020թ․ դեկտեմբերի 19-ին որոնողական աշխատանքների ժամանակ իր տան բակից հայտնաբերվում է Մարտիկ Ավետիսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Մի քանի օր անց Մարտիկ Ավետիսյանին հուղարկավորել են Երևանում։

Նախորդ տարվա սեպտեմբերից 42-ամյա Էվելինան իր երեխաների՝ 18-ամյա Նորայրի, 12-ամյա Նատաշայի և 9-ամյա Դիմայի հետ բնակվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ մեկ սենյականոց բնակարանում։

 

Ասել են՝ դիմումդ հետդ բեր․ «Հրապարակ» Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ» Լավագույն իրավաբանն ու դիցուհին․ «Հրապարակ» 11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Ինչի մասին է գրելու Հովիկ Աղազարյանը․ «Հրապարակ» «Աթենք» մսամթերքի խանութը Երևանի քաղաքապետարանի դեմ է դուրս եկել. հայց . «Ժողովուրդ» ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ պատժել․ «Հրապարակ» Թրամփը վարրչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է պատվաստման հակառակորդներին. WP Ոստիկանությունում 55-ամյա տղամարդն ասել է, որ անասնագոմում մեծ քանակի մարիխուանա ունի Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունԴեկտեմբերի 9-ից 16-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում (տեսանյութ) Խաղաղության բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ն այլևս չունենա պատերազմը շարունակելու ռեսուրսները. Զելենսկու գրասենյակի ղեկավարԲրազիլացի դատավորը կարգադրել է Ադելի հիթն ամբողջ աշխարհում հեռացնել երաժշտական հարթակներից Բարձր ենք գնահատում ՀՀ-ին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետինՀռոմի պապը պատմել է իր դեմ մահափորձի մասին Բեննի Բլանկոն ներկայացրել է Սելենա Գոմեսին ամուսնության առաջարկ անելու կուլիսային քաղցր տեսանյութը OpenAI-ը բոլոր բաժանորդների համար հասանելի է դարձրել ChatGPT-ի միջոցով որոնում անելը ԵՄ-ն Ուկրաինային 30 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով Մեր գլխավոր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է․ Մխիթարյան Խարդախության դեպք՝ Երևանում․ քոլեջի դասախոսը կորցրել է մոտ 8 մլն դրամ գումար Առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու․ Հակոբ Ասլանյան Արմավիրի մարզում 31-ամյա փեսան դանակահարել է աներոջըԱշխատանքը 1 ժամ շուտ կարող եք ավարտելԱռողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում 57-ամյա Մարտիկ Ավետիսյանը սպանվել է տան բակում44-օրյա պատերազմից հետո 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ կան․ ԱՆ Արագածոտնի մարզում 4 մեքենա է վթարվել․ վիրավոր կաՄահացել է 21-ամյա Արամայիս Գինոսյանը Հայաստանում վարակիչ հիվանդությունը նոր թափ է հավաքում Էրդողանը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահի հետ Արցախի նախկին ղեկավարների գործն ուղարկվել է դատարան Բեյրութ–Երևան չվերթով սիրիահայերի հերթական խումբը վերադարձավ Հայաստան Կարևոր՝ թոշակառուների համար․ ժամկետները կերկարաձգվենՄենք կասեցրինք երկրում 4-րդ հեղափոխության փորձը. Կոբախիձե«Օրեշնիկի» նոր փորձարկումները փոխում են ռազմական տեխնոլոգիաների ապագանԳաղտնի կադրեր․ հրապարակվել է բասկետբոլիստի կյանքի վերջին րոպեներըՎերջնականապես չջախջախված ֆաշիստական ​​հիդրան աճեցրել է «հայկական գլուխ»Գաֆուրով. Հայաստանը ցանկանում է ավելի շատ արտոնություններ ստանալ ՀԱՊԿ-ին անդամակցությունիցՍպասվում է ձյուն․ սաստիկ ցուրտ կլինիՎերլուծաբանը պարզաբանել է Փաշինյանի Մոսկվա անսպասելի այցի հնարավոր պատճառըԱսադի վարչակարգի փլուզումը Հարավային Կովկասին սպառնում է նոր պատերազմովԿրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել էՔՊ-ականին թմրանյութաթափ անելու համար հեռացրին ոստիկանապետին Ո՞վ է Հնդկաստանին խնդրել զենք վաճառել Ադրբեջանին Փաշինյանը դարձել է ֆրանսիական ձախողված ընկերության փաստաբանը Աղազարյանի հարցով գնալու են մինչև վերջ Նար նշանակում` վարչապետի որոշմամբԱՄՆ-ը հաճույքով կզոհաբերի հայկական հենակետը. նրան ո՛չ հայկական սուբյեկտայնությունն է պետք, ո՛չ էլ, առավել ևս, պետականությունը. «Փաստ»Բասկետբոլիստ Յանիս Տիմման Մոսկվայում ինքնասպան է եղել
Ամենադիտված