Նավթի համաշխարհային գներն այսօր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Աղբյուրի համաձայն՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,85%-ով՝ կազմելով 49,77 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,74%-ով՝ հասնելով բարելի համար 52,90 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: