Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով

ՄՇԱԿՈՒՅԹ

Դեկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դասական երաժշտության տոն էր: Բեմում ելույթ էին ունենում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները: 2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNESCO-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված հիմնադրամն այս տարի նշում է իր 5-րդ տարեդարձը: Արդեն ավանդական դարձած բարեգործական համերգը հրաշալի առիթ էր համախմբելու հիմնադրամի կրթաթոշակառուներին, նրանց ուսուցիչներին, հյուրերին և գործընկերներին:

Գալա-համերգը կարծես հիմնադրամի հնգամյա գործունեության ամփոփումը լիներ: Հինգ տարի, որոնց ընթացքում հիմնադրամն անասելի ջանքեր է գործադրել կրթելու պատանի երաժիշտներին՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել տարբեր փառատոնների ու վարպետության դասերի, այցելել համերգներ ու թանգարաններ, անգամ օտար լեզվի դասընթացների: Այս ընթացքում անցկացվել է 468 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 145 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների հետ, 413 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 173 համերգների այցելություններ, այցեր 47 թանգարան, 266 օտար լեզվի դաս: Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթությունն ու զարգացումը:

Օրեր առաջ բեմում ելույթ ունեցող պատանի երաժիշտները վկայությունն են նրա, որ հիմնադրամը հաջողել է իր գործում: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը, բեմից դիմելով հյուրերին, նշեց՝ ավելի դրական բան, քան դասական երաժշտությունը և տաղանդավոր երեխաներն են, չի կարող լինել մեր կյանքում: Նա շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես եղել են հիմնադրամի և տաղանդավոր երեխաների կողքին: Հավելեց՝ հիմնադրամի գործունեության անհավանական հաջողությունը կազմված է երաժշտությանը երեխաների նվիրվածությունից և գաղափարակից մարդկանց գրավիտացիայից, որոնք համախմբվում են այդ տաղանդի շուրջ:

Պատանի երաժիշտները տարիների ընթացքում հանդես են եկել տարբեր երկրների նշանավոր բեմերում, մասնակցել մրցույթների և վերադարձել հաղթանակներով, նրանք անմասն չեն մնում նաև սոցիալական պատասխանատվության միջոցառումներից: Հիմնադրամն իր գոյությամբ և գործունեությամբ ապացուցում է, որ պետք է ճանապարհ հարթել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար, քանի որ նրանք են մեր հայրենիքի կայուն ու զարգացող ապագայի հիմքը, նրանք են Հայաստանն արտերկրում ներկայացնող մշակութային դեսպանները:

Կայացած դասական երեկոն ևս մեկ անգամ ցույց տվեց հայ պատանի երաժիշտների մեծ ներուժն ու տաղանդը: Հանդիսատեսը վայելեց երեկոն, հպարտացավ պատանիների պրոֆեսիոնալիզմով և, վստահաբար, յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ ոչ միայն դրական էմոցիաներ, այլ նաև հավատ երիտասարդ սերնդի և Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Հանդիսատեսի շարքերում էր նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա իր ներկայությամբ մշտապես ոգեշնչում է երիտասարդ կատարողներին, այս կերպ փոխանցում նրանց դրական լիցքեր և ջերմություն: Մաեստրոն հաջողություններ մաղթեց պատանի երաժիշտներին և փաստեց, որ այն ամենը, ինչ այսօր անում են մեր երեխաները, անգնահատելի հիմք ու թռիչք է: Մաղթեց պատանիներին մեծ հաջողություններ և նորանոր նվաճումներ:

Գալա-համերգից բացի, միջոցառումն ամփոփեց ոչ միայն հիմնադրամի հինգ տարվա գործունեությունը, այլ նաև նախանշեց ապագայի կարևոր նախագծերը: Այս տարիների ընթացքում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն աջակցել է 60-ից ավելի երիտասարդ երաժիշտների: Վստահաբար, այս թիվն աճելու է: Դեռ շատ ու շատ պատանիներ երաժշտական աշխարհում իրենց ուղին հարթելու են հիմնադրամի օգնությամբ և աջակցությամբ:

 

Ռուբլին արժեվորվել էԱսել են՝ դիմումդ հետդ բեր․ «Հրապարակ» Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ» Լավագույն իրավաբանն ու դիցուհին․ «Հրապարակ» 11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Ինչի մասին է գրելու Հովիկ Աղազարյանը․ «Հրապարակ» «Աթենք» մսամթերքի խանութը Երևանի քաղաքապետարանի դեմ է դուրս եկել. հայց . «Ժողովուրդ» ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ պատժել․ «Հրապարակ» Թրամփը վարրչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է պատվաստման հակառակորդներին. WP Ոստիկանությունում 55-ամյա տղամարդն ասել է, որ անասնագոմում մեծ քանակի մարիխուանա ունի Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունԴեկտեմբերի 9-ից 16-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում (տեսանյութ) Խաղաղության բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ն այլևս չունենա պատերազմը շարունակելու ռեսուրսները. Զելենսկու գրասենյակի ղեկավարԲրազիլացի դատավորը կարգադրել է Ադելի հիթն ամբողջ աշխարհում հեռացնել երաժշտական հարթակներից Բարձր ենք գնահատում ՀՀ-ին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետինՀռոմի պապը պատմել է իր դեմ մահափորձի մասին Բեննի Բլանկոն ներկայացրել է Սելենա Գոմեսին ամուսնության առաջարկ անելու կուլիսային քաղցր տեսանյութը OpenAI-ը բոլոր բաժանորդների համար հասանելի է դարձրել ChatGPT-ի միջոցով որոնում անելը ԵՄ-ն Ուկրաինային 30 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով Մեր գլխավոր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է․ Մխիթարյան Խարդախության դեպք՝ Երևանում․ քոլեջի դասախոսը կորցրել է մոտ 8 մլն դրամ գումար Առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու․ Հակոբ Ասլանյան Արմավիրի մարզում 31-ամյա փեսան դանակահարել է աներոջըԱշխատանքը 1 ժամ շուտ կարող եք ավարտելԱռողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում 57-ամյա Մարտիկ Ավետիսյանը սպանվել է տան բակում44-օրյա պատերազմից հետո 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ կան․ ԱՆ Արագածոտնի մարզում 4 մեքենա է վթարվել․ վիրավոր կաՄահացել է 21-ամյա Արամայիս Գինոսյանը Հայաստանում վարակիչ հիվանդությունը նոր թափ է հավաքում Էրդողանը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահի հետ Արցախի նախկին ղեկավարների գործն ուղարկվել է դատարան Բեյրութ–Երևան չվերթով սիրիահայերի հերթական խումբը վերադարձավ Հայաստան Կարևոր՝ թոշակառուների համար․ ժամկետները կերկարաձգվենՄենք կասեցրինք երկրում 4-րդ հեղափոխության փորձը. Կոբախիձե«Օրեշնիկի» նոր փորձարկումները փոխում են ռազմական տեխնոլոգիաների ապագանԳաղտնի կադրեր․ հրապարակվել է բասկետբոլիստի կյանքի վերջին րոպեներըՎերջնականապես չջախջախված ֆաշիստական ​​հիդրան աճեցրել է «հայկական գլուխ»Գաֆուրով. Հայաստանը ցանկանում է ավելի շատ արտոնություններ ստանալ ՀԱՊԿ-ին անդամակցությունիցՍպասվում է ձյուն․ սաստիկ ցուրտ կլինիՎերլուծաբանը պարզաբանել է Փաշինյանի Մոսկվա անսպասելի այցի հնարավոր պատճառըԱսադի վարչակարգի փլուզումը Հարավային Կովկասին սպառնում է նոր պատերազմովԿրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել էՔՊ-ականին թմրանյութաթափ անելու համար հեռացրին ոստիկանապետին Ո՞վ է Հնդկաստանին խնդրել զենք վաճառել Ադրբեջանին Փաշինյանը դարձել է ֆրանսիական ձախողված ընկերության փաստաբանը Աղազարյանի հարցով գնալու են մինչև վերջ Նար նշանակում` վարչապետի որոշմամբԱՄՆ-ը հաճույքով կզոհաբերի հայկական հենակետը. նրան ո՛չ հայկական սուբյեկտայնությունն է պետք, ո՛չ էլ, առավել ևս, պետականությունը. «Փաստ»
Ամենադիտված