Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակում 7 ինքնասպանություն է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցնող 2024-ին բանակում ինքնասպանության 7 դեպք է արձանագրվել, յոթերորդը Ռազմական ոստիկանության Իջեւանի ստորաբաժանման կարգապահական վաշտում էր` 19-ամյա Նարեկ Գրիգորյանը հայտնաբերվել էր կախված վիճակում։ 9 ժամկետային զինծառայող կյանքից զրկվել է խաղաղ պայմաններում` ոչ հակառակորդի կրակոցից, իսկ, առհասարակ, 24 թվականին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 34 դեպք է արձանագրվել։ ՊՆ-ն մահվան դեպքերի վերաբերյալ վերջին անգամ թվեր հրապարակել էր հոկտեմբերի վերջին։ Նորմալ երկրում, այս վիճակագրության արդյունքում, առնվազն Ռազմական ոստիկանության պետը, նրա ենթակաները պաշտոնանկ կարվեին, սակայն սա Հայաստանն է, իսկ երկրի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ 19-ամյա Նարեկ Գրիգորյանի ինքնասպանությունից հետո ծառայողական քննություն է նշանակվել, որով պայմանավորված՝ կասեցվել են Ռազմական ոստիկանության կարգապահական վաշտի հրամանատարի, եւս երկու աշխատակցի լիազորությունները։ Ընդ որում՝ փաստ չէ, որ այս մարդիկ առհասարակ կապ ունեն զինվորի ինքնասպանության հետ, նրանք պատժվել են՝ ծառայության կազմակերպումը ոչ պատշաճ ձեւով իրականացնելու պատճառով։ Այսինքն՝ փաշինյանական մեղավորներին դրսում գտնելու տրամաբանությունը սահուն մտել է զինված ուժեր, եւ գլխավոր մեղավորները մնում են անպատիժ։ 

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն աղճատված, կցկտուր պատասխան տվեց հարցին, թե ինչու են ժամկետային զինծառայողները բանակում ինքնասպանություն գործում։ «Մտահոգում են մեզ, պատճառներն ուսումնասիրվում են։ Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի նվազում ունենք»,- նշեց նա։ Բանակում լրջագույն խնդիր է դարձել թմրամոլության ու խաղամոլության տարածումը։ Սարգսյանը վստահեցնում է, թե այս առումով էլ է նախարարությունն ուշադիր․ «Ամեն ինչին էլ ուշադրություն դարձնում ենք»։

Փորձե՞լ են պարզել, թե ինչպես է Ռազմական ոստիկանությունում ինքնասպան եղել 19-ամյա ժամկետային զինծառայողը, ինչ հոգեբանական վիճակի են հասցրել, որ նման քայլի է դիմել։ Փոխնախարարը հարցն ուղղեց Քննչական կոմիտեի դաշտ։ «Վարույթ է գնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նման դեպքեր այլեւս չլինեն»,- ասաց նա։
Ծնողն ինչպե՞ս ուղարկի իր որդուն ծառայության, երբ անգամ խաղաղ պայմաններում զինվորը չի վերադառնում տուն, մեկն ինքնասպանության է դիմում զորամասում, մյուսը ծառայակիցների բռնության զոհն է դառնում։ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս հարցին ի պատասխան նկատեց՝ բանակը հասարակության արտացոլանքն է, ինչ կա հասարակության մեջ, ավելի խտացված գույներով տեսնում ենք բանակում։

«Ինքնասպանությունները նաեւ քաղաքացիական կյանքում հաճախ հանդիպող երեւույթներ են, եւ այստեղ պետք է համակարգային միջոցառումներ իրականացնել՝ դպրոցից սկսած։ Բանակը պետք է լինի այն տեղը, որտեղ 2 տարի ծառայելուց հետո տղամարդը պետք է դուրս գա հոգեպես ավելի առողջ, կայուն գիտելիքներով ավելի բարձր, ֆիզիկապես ավելի ուժեղացած։ Սա պետք է մենք խնդիր համարենք, որպեսզի բանակում ֆիլտրվեն ավանդույթից եկած խնդիրները»,- ասաց նա։ Վերջին տարիներին բանակ ներթափանցած աննախադեպ ծավալների թմրանյութն ու խաղամոլությունը, ըստ Խաչատրյանի, կրկին հասարակության արտացոլանքն են։ 

«Այն, ինչ անում են դրսում, դրա մի քիչ պակասը, ըստ իրավիճակի, անում են նաեւ բանակում, զինծառայության ընթացքում։ Եթե մարդը 19 տարի իր ընտանիքում դաստիարակություն չի ստացել կամ պատշաճ դաստիարակություն չի ստացել, դա արտացոլվելու է բանակում։ Բանակը պետք է համալրվի այնպիսի բազային կրթությամբ սպաներով, որոնք ի վիճակի կլինեն այս մեթոդական խնդիրները լուծել»,- ասաց Խաչատրյանը՝ այդպես էլ չնշելով այն անձանց անունները, ովքեր պատասխանատու են զինված ուժերում ինքնասպանությունների համար։

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարում«Քաղաքագետ. Փաշինյանը գործելով արտաքին խաղացողների շահերից սադրում է Ադրբեջանին»«Հայաստան. այնպես չստացվի, որ չխաբենք ինքներս մեզ»  ՔՊ-ն որոշել է կալանել նախկին կուսակիցներին Մանրամասներ՝ Իջևանում հրդեհված մեքենայից Բանակում 7 ինքնասպանություն է եղելԱնդրանիկ Քոչարյանը սուր է ճոճում, իսկ ՔՊ-ն վախենում է պատժել նրան Խոշոր վթար ՌԴ-ում․ զոհեր կանԱդրբեջանը ծաղրում է Փաշինյանին Ադրբեջանական 60.000-անոց բանակը լայնածավալ հարձակման է անցել ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով․ պատմության այս օրը (18 դեկտեմբեր)Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել TikTok-ի դեմ24 ժամ ջուր չի լինի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Հայտնի են հոսանքազրկման հասցեներըՄեղրիից հայտնում են զոհի մասինFIFA The Best. Մեսին առաջին տեղում նշել է Լամին ՅամալինՌուբլին արժեվորվել էԱսել են՝ դիմումդ հետդ բեր․ «Հրապարակ» Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ» Լավագույն իրավաբանն ու դիցուհին․ «Հրապարակ» 11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Ինչի մասին է գրելու Հովիկ Աղազարյանը․ «Հրապարակ» «Աթենք» մսամթերքի խանութը Երևանի քաղաքապետարանի դեմ է դուրս եկել. հայց . «Ժողովուրդ» ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ պատժել․ «Հրապարակ» Թրամփը վարրչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է պատվաստման հակառակորդներին. WP Ոստիկանությունում 55-ամյա տղամարդն ասել է, որ անասնագոմում մեծ քանակի մարիխուանա ունի Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունԴեկտեմբերի 9-ից 16-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում (տեսանյութ) Խաղաղության բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ն այլևս չունենա պատերազմը շարունակելու ռեսուրսները. Զելենսկու գրասենյակի ղեկավարԲրազիլացի դատավորը կարգադրել է Ադելի հիթն ամբողջ աշխարհում հեռացնել երաժշտական հարթակներից Բարձր ենք գնահատում ՀՀ-ին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետինՀռոմի պապը պատմել է իր դեմ մահափորձի մասին Բեննի Բլանկոն ներկայացրել է Սելենա Գոմեսին ամուսնության առաջարկ անելու կուլիսային քաղցր տեսանյութը OpenAI-ը բոլոր բաժանորդների համար հասանելի է դարձրել ChatGPT-ի միջոցով որոնում անելը ԵՄ-ն Ուկրաինային 30 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով Մեր գլխավոր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է․ Մխիթարյան Խարդախության դեպք՝ Երևանում․ քոլեջի դասախոսը կորցրել է մոտ 8 մլն դրամ գումար Առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու․ Հակոբ Ասլանյան Արմավիրի մարզում 31-ամյա փեսան դանակահարել է աներոջըԱշխատանքը 1 ժամ շուտ կարող եք ավարտելԱռողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում 57-ամյա Մարտիկ Ավետիսյանը սպանվել է տան բակում44-օրյա պատերազմից հետո 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ կան․ ԱՆ Արագածոտնի մարզում 4 մեքենա է վթարվել․ վիրավոր կաՄահացել է 21-ամյա Արամայիս Գինոսյանը Հայաստանում վարակիչ հիվանդությունը նոր թափ է հավաքում Էրդողանը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահի հետ Արցախի նախկին ղեկավարների գործն ուղարկվել է դատարան Բեյրութ–Երևան չվերթով սիրիահայերի հերթական խումբը վերադարձավ Հայաստան
Ամենադիտված