Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


75 մլն դրամ՝ Գյումրու հրապարակի եղևնու և զարդարանքների համար (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ոչ թե Գյումրու համայնքապետը, այլ Շիրակի մարզպետի աշխատակազմը ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայություն է ձեռք բերել Գյումրիի վերելակային տնտեսություն ԲԲԸ-ից։

ArmLur.am-ը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պայմանագիր է կնքել 20 մլն 100 հազար դրամ արժողությամբ, որով ձեռք է բերվել տոնածառի և խաղալիքների տեղադրում, ապամոնտաժում, տոնածառ և խաղալիքներ, ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայություն։

Այս տարի որոշվել է Գյումրու կենտրոնական հրապարակի տոնածառը փոխել, որի համար էլ կնքվել է թվով 3 պայմանագիր։ Երեք պայմանագիրն էլ ձեռք է բերվել դեկտեմբերի 11-ին «հրատապ բաց մրցույթ» գնման եղանակով։

Գնումը հրատապ բաց մրցույթի ձևով է իրականացվել, քանի որ իշխանությունը մինչև դեկտեմբերի 11-ը չէր կարողանում Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել։

Պայմանագրերը կնքվել են «ԱՐԵԳԱԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և Գյումրիի վերելակային տնտեսություն ԲԲԸ-ի հետ։

«ԱՐԵԳԱԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը ՀՀ արդարադատության իրավաբանական անձերի պետական ռեգիստրում գրանցվել է 2024 թվականի փետրվարի 22-ին։ Ընկերությունը գրանցվելուց հետո առաջին պայմանագիրը կնքել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մայիսին։ Ընկերությունը Փարաջանովի հոբելյանական ծրագրերի շրջանակում պետք է պատրաստեր «Փարաջանով» բույր հուշանվերների հավաքածու։

Գյումրիում ստեղծված ներքաղաքական լարված և փոթորկված իրավիճակից ելնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորների նորերով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։

«Քանի որ մոտենում են ամանորյա տոները, եւ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորները նորով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքները իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը»,-հրապարակված է նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնավարման վերջին որոշումներից մեկի մեջ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գյումրին Ամանորին պատրաստվում էր դեռ սեպտեմբեր ամսից, քանի որ Գյումրի համայնքի ներկա ավագանու անդամները սեպտեմբերի 10-ին հաստատեցին համայնքի բյուջեից hատկացնել 75 մլն դրամ, որից 68 միլիոնը հատկացվելու է Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղեւնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի եւ նոր զարդարանքների ձեռք բերման համար, իսկ 7 միլիոնը համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը կապող կամուրջ Էրդողանը Մակրոնի հետ քննարկել Է Սիրիայում տիրող իրավիճակը Ալիևը սպասում է ռուսական ներդրումների և բիզնեսի մասնակցությանը «Ղարաբաղի վերականգնմանը» «Հրաշքը մոտ է». Վահագ Ռաշն ու Ալինա Կիրակոսյանը ամանորյա նոր երգ են ներկայացրել Եթե ​​Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի 75 մլն դրամ՝ Գյումրու հրապարակի եղևնու և զարդարանքների համար (տեսանյութ)Ծանրամարտի 2025 թ. առաջնությունից կգործեն նոր քաշային կարգեր ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել հիվանդ և տարեց պատանդներին. Al Arabiya Շատ կանադացիներ ցանկանում են՝ Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը. Թրամփ ԼՂ-ում քանի հայ է մնացելՀայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, երբ Վաշինգտոնից թույլտվություն ստանա․ Ալիև Գեներալ Կիրիլովի և նրա օգնականի մաhվանը հագեցրած աhաբեկչության հեղինակը ձերբակալվել է. ՌԴ Մենք հավիտյան կորցրինք Ղրիմն ու Դոմբասը․ Զելենսկի Բեռնատար «Gazel»-ը Կոմիտասի պողոտայում վրшերթի է ենթարկել 2 հետիոտնիԵրեք ամյա երեխան մանկապարտեզում խաղալուց հետո մահացել է․ ՌԴՀովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է Զախարովան մեկնաբանել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի հայտարարություններըՆավթի գինը վերականգնվում է երկօրյա անկումից հետո Ավարտվել է Բաքվի և Երևանի միջև ամենաբարդ հատվածներից մեկի դեմարկացիան․ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Արդյո՞ք կարելի է խոզի կաշի ուտել. հիշեք մեկընդմիշտՎարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆՎաղը սպասվում է ձյուն և բուք«Կրծքավանդակի թիկնային մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սլավմեդ» ԲԿ է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ ՊՆ մեքենայի անսարքության պատճառով 4 զինվոր է կյանքից զրկվել․ մանրամասներ են հայտնի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարում«Քաղաքագետ. Փաշինյանը գործելով արտաքին խաղացողների շահերից սադրում է Ադրբեջանին»«Հայաստան. այնպես չստացվի, որ չխաբենք ինքներս մեզ»  ՔՊ-ն որոշել է կալանել նախկին կուսակիցներին Մանրամասներ՝ Իջևանում հրդեհված մեքենայից Բանակում 7 ինքնասպանություն է եղելԱնդրանիկ Քոչարյանը սուր է ճոճում, իսկ ՔՊ-ն վախենում է պատժել նրան Խոշոր վթար ՌԴ-ում․ զոհեր կանԱդրբեջանը ծաղրում է Փաշինյանին Ադրբեջանական 60.000-անոց բանակը լայնածավալ հարձակման է անցել ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով․ պատմության այս օրը (18 դեկտեմբեր)Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել TikTok-ի դեմ24 ժամ ջուր չի լինի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Հայտնի են հոսանքազրկման հասցեներըՄեղրիից հայտնում են զոհի մասինFIFA The Best. Մեսին առաջին տեղում նշել է Լամին ՅամալինՌուբլին արժեվորվել էԱսել են՝ դիմումդ հետդ բեր․ «Հրապարակ» Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ» Լավագույն իրավաբանն ու դիցուհին․ «Հրապարակ» 11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Ինչի մասին է գրելու Հովիկ Աղազարյանը․ «Հրապարակ» «Աթենք» մսամթերքի խանութը Երևանի քաղաքապետարանի դեմ է դուրս եկել. հայց . «Ժողովուրդ» ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ պատժել․ «Հրապարակ» Թրամփը վարրչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է պատվաստման հակառակորդներին. WP
Ամենադիտված