Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շարունակվում է ԱրևմուտքՌուսաստան դիմակայությունը, որը դրսևորվում է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Ու եթե Արևմուտքի առաջատար ուժը համարվող ԱՄՆ-ը հիմնականում կենտրոնացած է միանգամից մի քանի ուղղություններով՝ Ուկրաինա, Իսրայել և Թայվան, ապա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում Ուկրաինայի ուղղությամբ։
 
Ընդհանրապես, ԱՄՆ-ին այդքան շատ չի անհանգստացնում Ուկրաինայի հարցը, որքան եվրոպական երկրներին, որոնք անմիջապես տարածաշրջանում են գտնվում, և յուրաքանչյուր փոփոխություն առաջին հերթին իրենց վրա է ազդելու։ Նախ՝ եվրոպական երկրները շարունակում են վնասներ կրել նրանից, որ պատժամիջոցների սահմանման արդյունքում զրկվել են ռուսական էժան հումքից, մասնավորապես էներգակիրներից։ Օրինակ՝ Գերմանիայի արդյունաբերության համար իր մրցունակությունը պահպանելու ուղղությամբ մեծապես ձեռնտու էր օգտվել ռուսական գազից, սակայն ռուսական գազի ներկրումը դադարեցնելուց հետո գերմանական տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվում, իսկ արտադրանքը կորցնում է իր մրցունակությունը։ Դրա համար էլ բազմաթիվ գերմանական ընկերություններ իրենց մասնաճյուղերը տեղափոխում են Եվրոպայից դուրս, մասնավորապես ԱՄՆ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված արտադրության կազմակերպման համար։ Այդպիսով Գերմանիան, որը տնտեսական առումով ԵՄ-ի շարժիչ ուժն է, լճացման մեջ է հայտնվել։
 
Մյուս կողմից էլ՝ Եվրոպայում արտադրանքի կազմակերպման դժվարություններն ու մրցունակության անկումը ճանապարհ են բացում, որ դրանից օգտվի Չինաստանը ու եվրոպականի փոխարեն առաջարկի չինական արդյունաբերական արտադրանք։
 
Այս ամենի հետ Եվրոպան կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ տեխնոլոգիական առաջընթացի, նորարարությունների ու արհեստական բանականության ոլորտում հետ է մնում հիմնական մրցակիցներից՝ ԱՄՆ-ից և Չինաստանից։ Խնդիրը լուրջ է հատկապես էլեկտրամոբիլների արտադրության կազմակերպման առումով։ Մինչ եվրոպական ավտոարտադրողները շարունակում են հանդես գալ իրենց ավանդական մոդելներով, էլեկտրամոբիլներ արտադրող չինական ընկերությունները մեծ արագությամբ գրավում են շուկան իրենց էժան ու նորարարություններով աչքի ընկնող էլեկտրամոբիլներով։ Դրա արդյունքում է, որ Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է, թե կարող է փակել Գերմանիայում առնվազն 3 գործարան, որի արդյունքում հազարավոր մարդիկ կարող են զրկվել աշխատանքից։ Իսկ ավտոկոնցեռնի աշխատակիցները պարբերաբեր դուրս են գալիս ցույցերի։ Մյուս կողմից էլ՝ ԵՄն որոշել է բարձրացնել ներմուծվող չինական էլեկտրամոբիլների մաքսատուրքերը, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ դրանով եվրոպական արտադրության էլեկտրամոբիլներն ավելի մրցունակ չեն դառնա։
 
Մյուս խնդիրը, որին բախվում է Եվրոպան, կապված է նրա հետ, որ եվրոպական երկրներն արդեն ստիպված են մտածել սեփական անվտանգության համար մեծ պաշտպանական բյուջե տրամադրելուն՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ու ավելին, և սկսել ժամանակ տրամադրել պաշտպանական արդյունաբերության վերականգնմանը։ Իսկ այսպիսի իրադրությունը նշանակում է, որ այն միջոցները, որոնք ուղղվում էին կրթությանը, առողջապահությանը կամ սոցիալական ոլորտին, հիմա դրանք վերաուղղվելու են ռազմական ծախսերին։ Մի շարք երկրներ անգամ դիտարկում են պարտադիր զինվորական ծառայության անցնելու տարբերակը։
 
Չհաշված, որ դրա հետ մեկտեղ էլ Թրամփի պաշտոնավարումը ենթադրում է, որ Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն տրամադրելու ծանրությունը հիմնականում ընկնելու է հենց Եվրոպայի ուսերին։
 
Զուգահեռաբար եվրոպական երկրների բնակչության շրջանում աճում են դժգոհությունները՝ կապված փախստականների ներհոսքի հետ, որոնց կարիքները հոգալու համար մեծ գումարներ են հատկացվում։ Նաև այս հանգամանքը նպաստեց, որ աջակողմ ազգայնական ուժերը Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ հաղթարշավ ունենան։
 
Սրանց գումարվում է նաև ներքաղաքական ճգնաժամը ԵՄ երկու առաջատար երկրում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Անցած ամիս Գերմանիայում փլվեց իշխող կոալիցիան։ Կանցլեր Շոլցը ցանկանում էր ավելացնել պետական ծախսերը, սակայն նրա կոալիցիոն գործընկերները դեմ արտահայտվեցին։ Արդյունքում Շոլցը իրավիճակը տանում է դեպի նոր ընտրություններ, որպեսզի նոր վստահության մանդատ ստանա ժողովրդի կողմից՝ արդեն արտահերթ ընտրությունների միջոցով, բայց հարցն այն է, թե արդյո՞ք նա կստանա այդ վստահության քվեն, քանի որ ներկա պահին սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նրա գլխավորած Սոցիալդեմոկրատական կուսակցությունը երրորդ տեղում է՝ զիջելով «Քրիստոնյա դեմոկրատական միություն» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություններին։ Արդեն 2025 թվականի փետրվարին նախատեսվում են արտահերթ ընտրությունները։ Փաստացի, շատ քիչ ժամանակ է մնացել ընտրական գործընթացին, և գերմանական մամուլը Շոլցի գործողություններն անվանում է քաղաքական ինքնասպանության գործելակերպ։
 
Իսկ Ֆրանսիայում, երբ երկրի նախագահի գլխավորած կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում պարտություն կրեց, ու աջակողմ ազգայնական ուժերը հաղթանակ տարան, Մակրոնը գնաց երկրում նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ճանապարհով, որպեսզի ամրապնդի իր քաղաքական դիրքերը։ Ինչպես Շոլցը, Մակրոնը ևս նոր վստահության քվե էր ցանկանում, բայց ստացավ բոլորովին այլ պառլամենտ, քան ինքն էր ցանկանում։ Ու դրա արդյունքում է, որ կառավարություններն արագ, մեկը մյուսի հետևից փլուզվում են։ Վերջինը Միշել Բարնիեն էր, որի ղեկավարած կառավարությունն ընդամենը 90 օր կյանք ունեցավ։
 
Իսկ Գերմանիայում ու Ֆրանսիայում կառավարման ճգնաժամը լուրջ խնդիր է ԵՄ-ի համար, քանի որ այս երկրներն են եվրոպական դիվանագիտության հիմնական դեմքը։ Գլխավոր հարցը հիմա մնում է այն, թե ո՞ւմ հետ պետք է հույսեր կապի Եվրոպան։ Շատերը կարծում են, որ այդ գործիչը կարող է լինել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը դիտարկվում է որպես Եվրոպայում ներկայումս ամենամեծ ազդեցություն ունեցող ղեկավար։ Նախ՝ նրա ներքաղաքական դիրքերն ամուր են, իսկ մյուս կողմից էլ՝ նա սերտ կապեր ունի Թրամփի ու նրա թիմի հետ։ Եվ կարծիք կա, որ հենց նա կարող է լինել Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև կամուրջը։ Իսկ թե ինչպես դրան կարձագանքեն ԵՄի շարժիչ ուժը հանդիսացող Ֆրանսիան ու Գերմանիան, ժամանակը ցույց կտա, բայց մի իրողություն պարզ է, որ Եվրոպան տևական ժամանակ բախվելու է ներքին խնդիրներին, որոնց պետք է լուծումներ տա։
 
Այս պարագայում անիմաստ է խոսել ԵՄի ընդլայնման հնարավորության մասին, սակայն Հայաստանում որոշ արևմտամետ ուժեր փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինել ու ԵՄ անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե նախաձեռնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ)Ո՞ւր է Հայաստանի իշխանություն կոչվածը, ինչո՞վ է զբաղված․Սրբազանը՝ Ադրբեջանի պահանջների մասին ՔԿԱԳ Սպիտակի բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է առաջադրվել. վկայականի դիմաց՝ կաշառքՊուտինը Դմիտրի Խառատյանին է պարգեւատրել Վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Արարատում՝ դպրոցի տարածքում, 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանանցել է Օբամայի հավանությանը Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս․ Hraparak.amՌԴ ՊՆ-ն կարևոր լուր է հայտնումՇվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա Ռուսաստանը նոր ծանր անօդաչու թռչող սարք է մշակել, որը կարող է մրցակցել թուրքական «Բայրաքթարի» հետՆԱՏՕ-ն ու Հայաստանն Ուկրաինա կուղարկեն 170 հազար զինծառայողՖրանսիան խնդրում է ԵՄ-ին օգնել ՀայաստանինՊուտինի զգուշացումը՝ ԹուրքիայինUWW. Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը (տեսանյութ)Կարևոր՝ թոշակառուների համար․ փոփոխություններ են նախատեսվումԻրանում տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին Հորս տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»․ Դավիթ Վարդանյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Վթար Նոր Երզնկայում․ վիրավորներ կան Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում 40 հետցնցում երկրաշարժից հետո«Կովկասյան ոճի բազմակենտրոնություն». Բաքվի, Երևանի և Թբիլիսիի ընտրած ճանապարհների մասին«Բարսելոնա»-«Աթլետիկո Մադրիդ», «Աստոն Վիլա»-«Մանչեսթեր Սիթի»․ օրվա մյուս հանդիպումները Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը. Shamshyan Փնտրեք ընկերներ մոտակայքում. Հայաստանի մասին անկեղծորեն և հույսովԱյսօր տարվա ամենակարճ օրն է՝ ձմեռային արևադարձը -12․ ձյան տեսքով տեղումներ կլինեն Ի՞նչ խոստում է տվել Փաշինյանը Էրդողանին ու Ալիևին. «Փաստ» Հոլլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև. պատմության այս օրը (21 դեկտեմբեր)Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Երևանում և 5 մարզերում լույս չի լինիՄի քանի «քարի» արանքում. «Փաստ» Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան «Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. «Փաստ» Ռուբլին ու դոլարը փոփոխվելՔաջարան-Մեղրի ճանապարհին «Mitsubishi»-ն մոտ 100 մետր սահել ձորը Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ» 36 ժամյա ջրանջատումներ կլինենՍպիտակի ԲԿ-ում 7 հոգի է հոսպիտալացվել, որոնցից 3-ը անչափահասԲանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ»
Ամենադիտված