Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ խոստում է տվել Փաշինյանը Էրդողանին ու Ալիևին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գաղտնի գործարք իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի գինը կարող է լինել հասարակ մարդկանց և զինվորների կյանքը։ Դատելով տեղեկություններից՝ Երևանը պատրաստ է դա անել առաջիկա պատերազմում՝ կորցնելով երկրի տարածքի ավելի քան 15 %-ը։ Ընդ որում, այդ ամենի համար հրապարակավ մեղադրելու են Պուտինին ու Ռուսաստանին։
 
«Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալ յանը բացահայտել է հանցավոր արկածախնդրությունը, որը ամբողջ աշխարհի թիկունքում պատրաստվում է իրականացնել Հայաստանի վարչապետը: «Փաշինյանը Սյունիքը կհանձնի պատերազմով և նորից Ռուսաստանին մեղավոր կդարձնի: Նա պատրաստվում է կատարել Սյունիքը հանձնելու մասին Ալիևին ու Էրդողանին տված իր խոստումը։ Փաշինյանի արյունոտ ծրագիրը բավականին պարզ է, բայց շատ արդյունավետ, և այստեղ հիմնական գործոնը լինելու է ԵՄ-ին անդամակցելու եվրոպական հանրաքվեն, որը, մեծ հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա 2-3 ամսվա ընթացքում, և եթե «այո»ն է հաղթում, ապա Ադրբեջանը Սյունիքում հարձակվում է Հայաստանի վրա», -ասել է նա:
 
Հարձակման ֆորմալ պատճառը, հավանաբար, կլինի ֆրանսիական զենքի մատակարարումը, որը հանկարծ կպարզվի, որ հարձակողական է, ավելին՝ նախազգուշացում արդեն իսկ եղել է, կարծում է ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը: «Ադրբեջանը, ի դեմս Ալիևի, բացահայտորեն է սպառնացել Երևանին «հետևանքներով», եթե Հայաստանը շարունակի ժամանակակից զենք գնել։ Բառացի ասվում է, որ «խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա զինումը անհամատեղելի են»: Այնպես որ, պարզապես զիջումների գնալը բավարար չէ։ Հայաստանը պետք է «մերկ» լինի՝ առանց հակահարված տալու նույնիսկ տեսական հնարավորության։ Միայն այդ դեպքում թուրքերը կարող են «գթասրտորեն» սահմանափակվել երկրի միայն տնտեսական կլանմամբ», -ասել է նա։
 
Բադալ յանի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանի եվրաինտեգրման ուղին ընտրելուց հետո «չար բռնակալ Պուտինը Ալիևին հրահանգ է տվել պատժել «հպարտ» Փաշինյանին և հայ ժողովրդին՝ իր ընտրության համար»: «Իհարկե, դա բացարձակ անհեթեթություն է, քանի որ Ռուսաստանը երբեք նման կերպ չի վարվել, բայց Փաշինյանը վարվել է։ Հենց հայ հերոսների արյունով նա պահպանեց իշխանությունը 2020 թվականին: Հիշո՞ւմ եք նրա հայտարարությունները, որ ամեն ինչ կարելի էր լուծել առանց արյունահեղության, բայց հետո իրեն դավաճան կկոչեին։ Այսպիսով, հիմա նա փորձում է անել բացարձակապես նույնը և կրկին մեղադրել չար ու սարսափելի ռուսներին ամեն ինչի համար», -ասել է նա:
 
Փորձագետը նաև հավանական է համարում, որ մինչ այդ սցենարի իրականացումը, Գյումրու 102-րդ ռազմաբազայի դեմ ինչոր սադրանք կկազմակերպվի, որն էլ ավելի կամրապնդի հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունները: «Մենք՝ հայերս և Հայաստանը, կրկին կանգնած ենք աղետի շեմին, քչերն են դա հասկանում, և մենք շատ քիչ ժամանակ ունենք իրավիճակը շտկելու համար, բայց պետք է շտկել, այլապես շատ շուտով Հայաստանը պարզապես կդադարի գոյություն ունենալ», ավարտել է փորձագետը:
 
Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, որ իր երկիրը սպասում է ռուսական ներդրումների Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար, և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժամանումը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով, Թաթարստանի պատվիրակությունն արդեն Բաքվում է, և ինքը պատրաստվում է հանդիպում անցկացնել այդ հանրապետության ղեկավարի հետ։ Քաղաքական գիտությունների դոկտոր, tsargrad.tv-ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկը կարծում է, որ այս դեպքում Ալիևն ակնհայտորեն ստացել է ինչ-որ փաստացի փոխգործակցության առաջարկ, և դա ամենևին էլ անցյալում Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցելու համար վարձավճար չէ։
 
«Պետք է արժանին մատուցել և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։ Նրանք խաղում են շախմատ, խաղում են ռազմավարություն։ Հետևաբար, ԼՂն ընդամենը միջանկյալ փուլ է «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծումից առաջ։ Ղարաբաղը դժվար է շահավետ նախագիծ անվանել։ Բայց ռազմավարական տրանսպորտային ուղիների գործարկումը կա՛մ Հայաստանով պետք է լինի, եթե հնարավոր լինի Փաշինյանին ավելի սեղմել և հասցնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, կա՛մ, որպես այլընտրանք, պետք է անցնի Իրանով»,- ասել է նա։
 
Այնպես որ, կարծում է Պինչուկը, այս դեպքում, իհարկե, դա նշանակում է Փաշինյանի վրա լրացուցիչ ճնշում գործադրել՝ ինչոր համատեղ նախագծի համար։ Սակայն հարցն այլ է. իսկապե՞ս «Զանգեզուրի միջանցքը» ձեռնտու է Ռուսաստանին։ Կա տեսակետ, որ դա, ընդհակառակը, հարված է Ռուսաստանի շահերին։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ)Ո՞ւր է Հայաստանի իշխանություն կոչվածը, ինչո՞վ է զբաղված․Սրբազանը՝ Ադրբեջանի պահանջների մասին ՔԿԱԳ Սպիտակի բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է առաջադրվել. վկայականի դիմաց՝ կաշառքՊուտինը Դմիտրի Խառատյանին է պարգեւատրել Վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Արարատում՝ դպրոցի տարածքում, 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանանցել է Օբամայի հավանությանը Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս․ Hraparak.amՌԴ ՊՆ-ն կարևոր լուր է հայտնումՇվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա Ռուսաստանը նոր ծանր անօդաչու թռչող սարք է մշակել, որը կարող է մրցակցել թուրքական «Բայրաքթարի» հետՆԱՏՕ-ն ու Հայաստանն Ուկրաինա կուղարկեն 170 հազար զինծառայողՖրանսիան խնդրում է ԵՄ-ին օգնել ՀայաստանինՊուտինի զգուշացումը՝ ԹուրքիայինUWW. Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը (տեսանյութ)Կարևոր՝ թոշակառուների համար․ փոփոխություններ են նախատեսվումԻրանում տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին Հորս տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»․ Դավիթ Վարդանյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Վթար Նոր Երզնկայում․ վիրավորներ կան Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում 40 հետցնցում երկրաշարժից հետո«Կովկասյան ոճի բազմակենտրոնություն». Բաքվի, Երևանի և Թբիլիսիի ընտրած ճանապարհների մասին«Բարսելոնա»-«Աթլետիկո Մադրիդ», «Աստոն Վիլա»-«Մանչեսթեր Սիթի»․ օրվա մյուս հանդիպումները Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը. Shamshyan Փնտրեք ընկերներ մոտակայքում. Հայաստանի մասին անկեղծորեն և հույսովԱյսօր տարվա ամենակարճ օրն է՝ ձմեռային արևադարձը -12․ ձյան տեսքով տեղումներ կլինեն Ի՞նչ խոստում է տվել Փաշինյանը Էրդողանին ու Ալիևին. «Փաստ» Հոլլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև. պատմության այս օրը (21 դեկտեմբեր)Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Երևանում և 5 մարզերում լույս չի լինիՄի քանի «քարի» արանքում. «Փաստ» Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան «Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. «Փաստ» Ռուբլին ու դոլարը փոփոխվելՔաջարան-Մեղրի ճանապարհին «Mitsubishi»-ն մոտ 100 մետր սահել ձորը Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ» 36 ժամյա ջրանջատումներ կլինենՍպիտակի ԲԿ-ում 7 հոգի է հոսպիտալացվել, որոնցից 3-ը անչափահասԲանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ»
Ամենադիտված