Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի վերջին կակաոյի հատիկները ցույց են տվել գների ամենաուժեղ աճը բոլոր համաշխարհային ակտիվների շարքում առաջ անցնելով մյուս առաջատարներից՝ բիթքոյնից և ԱՄՆ ֆոնդային շուկայից: 2024 թվականի սկզբից կակաոյի հատիկները թանկացել են ավելի քան երկու անգամ, իսկ դեկտեմբերի 18-ին դրանց գներն աճել են մինչև պատմական նոր բարձրակետ՝ 12,93 հազար դոլար մեկ տոննայի դիմաց, հայտնում է MarketWatch-ը, գրում է biz.nv.ua-ն։ Միևնույն ժամանակ, թանկացումները կանգ չեն առնում, քանի որ գյուղատնտեսական շուկայում վերջին 60 տարվա ընթացքում կակաոյի հատիկների ամենամեծ պակասն է նկատվում։ Կակաոյի հատիկների մարտ ամսվա ֆյուչերսային գինը կազմել էր մոտ 11,95 հազար դոլար մեկ տոննայի դիմաց։ Դա համապատասխանում էր տարեսկզբից գների աճին մոտ 2,9 անգամ։ Նույն ժամանակահատվածում բիթքոյնը թանկացել է 2,3 անգամ, մինչդեռ S&P 500 ինդեքսն աճել է 25 %-ից էլ պակաս։

Կակաոյի աշխարհի ամենամեծ արտադրող Կոտ դ'Իվուարի անբարենպաստ եղանակն է շարունակում մնալ այդ ապրանքի դեֆիցիտի հիմնական գործոնը: «Օվկիանոսի ռեկորդային տաք ջերմաստիճանը սրել է Արևմտյան Աֆրիկայում մշակաբույսերի առանց այն էլ դժվար իրավիճակը, և դա արդեն երկու տարի», - ասել է WeatherWealth տեղեկագրի հրատարակիչ Ջեյմս Ռոմերը:

Կակաոյի միջազգային կազմակերպությունը (ICCO) կանխատեսում է, որ 2023/2024 գյուղատնտեսական տարում կակաոյի հատիկների համաշխարհային արտադրության դեֆիցիտը կկազմի 478 հազար տոննա։ ICCO-ն ակնկալում է, որ կակաոյի համաշխարհային արտադրությունը տարեկան կտրվածքով կնվազի 13,1 %-ով, իսկ տարեվերջյան պաշարները կնվազեն 26,8 %-ով:

Այնուամենայնիվ այդ շոկոլադի արտադրության հիմնական բաղադրիչի գնի զգալի աճը դեռ չի ազդել պահանջարկի վրա, ասել է Teucrium-ի գործադիր տնօրեն Ջեյք Հենլին, առկա իրավիճակը բնորոշ է գյուղատնտեսական ապրանքների համար։ «Եղանակային ծանր պայմանները հարվածել են արտադրությանը, բայց պահանջարկը մնում է բարձր, - ասել է նա,- սպառողները չեն ցանկանում հրաժարվել այնպիսի բաներից, ինչպիսիք են սուրճն ու շոկոլադը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված