Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
«Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ- Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին: