Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր՝ կեսօրից հետո, դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։