Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեց
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳրել էինք, որ մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Այն վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
2025 թ. հունվարի 2–ից ևս 6 ամսով արգելվեց ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։
«Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ: