Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել Մինսկում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Այդ մասին նա հայտարարել է ԵԱՏՄ նիստում, որը տեղի է ունեցել Լենինգրադի մարզում, գրում է politnavigator.net-ը։
Փաշինյանը նիստին չի եղել պատճառաբանությամբ, որ հիվանդ է Covid-ով, բայց խոսել է տեսակապով։ Դրա համար էլ նա ծաղրի է ենթարկվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ով հայտնի է իր քովիդ-դիսիդենտությամբ։

«Ես կխնդրեի, որպես նախագահ, եթե մեր դիտորդները հետաքրքրված են մեր միությամբ, կխնդրեի այնուամենայնիվ ներկա լինեն հանդիպումներին, այլ ոչ թե հեռուստացույցով ասել, թե ինչպես են մեզ հետ համագործակցելու։ Նիկոլ Վովաևիչ, դա քեզ չի վերաբերում։ Մենք գիտենք, որ դուք ոչ միայն սափրել եք ձեր մորուքը, այլ նաև մի քիչ հիվանդացել եք։ Ուստի մենք ձեզ ընկալում ենք որպես մեր միության նոր երիտասարդ անդամ (արտաքին տեսքով, առնվազն)»,- ասել է Լուկաշենկոն։

Անդրկովկասցի «երիտասարդ» առաջնորդը որոշել է արձագանքել: «Շնորհակալություն, Ալեքսանդր Գրիգորևիչ։ Պարզապես ուզում եմ հստակեցնել, որ մենք դեմ չենք Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացմանը Մինսկում, բայց նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Փաշինյանը։

 «Ի՞նչ խնդիր ունեք: Մինսկը հեռու՞ է, թե՞ տեղ հասցնող չկա։ Դե, եթե անհրաժեշտ լինի, մենք կկազմակերպենք ձեր պատվիրակության ժամանումը»,- առաջարկել է Լուկաշենկոն։

«Այս մասին ես հրապարակային հայտարարություն եմ արել և այն մնում է ուժի մեջ։ Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է նման հարցեր քննարկելու համար»,- փորձել է վեճից հեռանալ Փաշինյանը։

«Դե, մենք կնայենք ձեր հայտարարությունը»,- խոստացել է Լուկաշենկոն։
«Ի՞նչը պետք է նայեք: Իմ որոշումըը քննարկման ենթակա չէ»,- բարբաջել է Հայաստանի վարչապետը։

«Մենք կքննարկենք այն: Միգուցե՞ այնտեղ հեռուստացույց չլինի»,- ասել է Լուկաշենկոն։
Քաղաքագետ Սերգեյ Մարկովն իր հեռագրային ալիքում մեկնաբանել է այդ փոխհրաձգությունը. «Եզրակացությունը. բոլորը գիտեն, որ Հայաստանի ղեկավարը դավաճան է, բայց բոլորը դա ուղիղ չեն ասում։ Բայց բոլորն են ուզում ակնարկել այդ մասին»։
Մինսկի և Երևանի միջև հակամարտությունը ծագել է դեռևս 2023 թվականին, երբ Լուկաշենկոն այցելեց Ադրբեջան, որտեղ գովեց Իլհամ Ալիևին «վերադարձված» Արցախը վերականգնելու համար։ Արդյունքում Հայաստանը հետ կանչեց Բելառուսում իր դեսպանին, իսկ Փաշինյանը ցուցադրաբար չմեկնեց Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Դրանից հետո էլ էլ Լուկաշենկոն ասել էր, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, բացի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներից, ինչը հիստերիա էր առաջացրել ռուսաֆոբ հայկական «Հանուն հանրապետության» կուսակցության մոտ, որի անդամները ձվեր, կարտոֆիլ և լոլիկ էին նետել Երևանում Բելառուսի դեսպանատան վրա՝ բղավելով. «Դուրս Հայաստանից, շնագայլ»։ Միջադեպի կապակցությամբ Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր կանչվել Բելառուսի ԱԳՆ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված