Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա պայմաններում աշխարհը շատ արագ փոխվում է, ու իրադարձություններն այնպիսի գլխապտույտ արագությամբ կարող են զարգանալ, որ շատ դեպքերում դժվար է նույնիսկ մոտավոր կանխատեսել։ Այդուամենայնիվ, անգամ նման արագ զարգացումների պարագայում որոշ հիմնական գործընթացներ նախանշվում են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է մեզ համար վերլուծել և հասկանալ, թե ինչ է մեզ սպասում եկող տարի։
 
2025 թվականին առաջին հերթին աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք կապված են լինելու առաջին հերթին մի շարք հակամարտությունների շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշմամբ։ Գաղտնիք չէ, որ Թրամփը խոստացել է կանգնեցնել այն պատերազմները, որոնք գլոբալ հակամարտության վերածվելու հնարավորություն ունեն։ Բայց եթե Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների շուրջ լարվածության որոշակի թուլացում է նկատվում, ապա նույնը չի կարելի ասել Ուկրաինական պատերազմի մասին։ Այն կարող է կրակի մեջ առնել ամբողջ Եվրոպան ու նույնիսկ միջուկային պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի, Թրամփի թիմն արդեն աշխատում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու և հրադադար հաստատելու ուղղությամբ։
 
Միևնույն ժամանակ, նոր վարչակազմը առաջին հերթին ԱՄՆ-ի ներքին խնդիրների վրա կենտրոնանալու մոտեցում ունի, ինչը ենթադրում է, որ թուլանալու է տարբեր տարածաշրջաններում Արևմուտքի ներգրավվածության աստիճանը, ինչն էլ ենթադրում է, որ Հարավային Կովկասում կարող է ուժեղանալ տարածաշրջանային դերակատարների՝ մասնավորապես Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը։ Զուգահեռ՝ բացառված չէ տարածաշրջանային դերակատարների միջև լարվածության խորացումը՝ հաշվի առնելով, որ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Սիրիայի հարցում մի կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի, իսկ մյուս կողմից էլ՝ Թուրքիայի շահերը հակասում են։ Թուրքիային հաջողվեց Ռուսաստանին ու Իրանին դուրս մղել Սիրիայից, ուստի բացառված չէ, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև Հարավային Կովկասում՝ հատկապես որ թուրքական կողմն Արցախյան պատերազմից հետո զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը։ Ու Թեհրանի ու Մոսկվայի շահերի տեսանկյունից Հարավային Կովկասն ավելի կենսական նշանակություն ունի, քան Սիրիան։
 
Հաջորդ տարվա համար բնորոշ կլինեն նաև տնտեսական պատերազմներն ու պրոտեկցիոնիստական քաղաքականության մղումն առաջին պլան։ Թրամփը խոստանում է բարձրացնել մաքսատուրքերը Չինաստանի ու Եվրոպայի համար, իսկ Բրյուսելն ու Պեկինն իրենց հերթին են խոստանում պատասխան քայլեր ձեռնարկել։ Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ էլ պատժամիջոցային քաղաքականությունն, ըստ էության, կշարունակվի։ Ըստ որոշ փորձագետների, այս ամենը կարող է հանգեցնել մատակարարման շղթաների խաթարման, թանկացումների ու համաշխարհային տնտեսության աճի խաթարմանը։ Ուստի, այս պայմաններում Հայաստանը պետք է ադապտացվի նոր իրավիճակին ու այնպիսի քաղաքականություն վարի, որ մեր շուկան դառնա գրավիչ։ Բայց եթե հայթուրքական սահմանի բացման թեման ակտուալ դարձավ, ապա պետք է պատրաստ լինել թուրքական էժան ապրանքների ներհոսքին, որը կարող է Հայաստանի տնտեսվարողներին բարդ իրադրության առաջ կանգնեցնել։
 
Մյուս կողմից էլ՝ շարունակվելու է միջազգային մակարդակով տնտեսությունների ռազմականացումը։ Բազմաթիվ երկրներ արդեն սկսել են խոշոր ռազմական բյուջեներ ձևավորել հաջորդ տարվա համար, ինչն էլ իր հերթին մեծացնելու է սպառազինությունների մրցավազքը։ Իսկ սպառազինությունների կուտակումը պայմաններ է ստեղծում նաև հակամարտությունների բռնկման համար։ Հարավային Կովկասում ևս առկա է ռազմական բախման հավանականությունը։ Ի մասնավորի՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ ու արագ տեմպերով շարունակում է զինվել, Թուրքիան էլ մեծապես օգնում է նրան այս հարցում և վարժեցնում է ադրբեջանական զինծառայողներին։ Բացառված չէ, որ հաջորդ տարի Բաքուն փորձի նոր էսկալացիա հրահրել, որպեսզի Հայաստանին զիջումների դրդի։ Ուստի, պետք է ամեն կերպ պատրաստված լինել զարգացումների նման սցենարի՝ մանավանդ որ ադրբեջանական կողմից սաստկանում է ագրեսիվ հռետորաբանությունը։
 
Ինչ վերաբերում է եկող տարվա ներքաղաքական զարգացումներին, ապա այն բուռն զարգացումներով կարող է աչքի ընկնել՝ հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձելու են դիրքավորվել։ Բայց մեկ իրողություն պարզ է, որ իշխող կուսակցության և դրա ղեկավարի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցում։ Մարդիկ սպասում են, թե իշխանություններն ինչպես են հերթական զիջումները կատարելու հակառակորդին, ինչպես են թշնամական թեզերը ներմուծելու մեր հանրային դիսկուրս։ Եվ հասարակական դժգոհությունների ուղղորդման պարագայում հնարավոր է նաև արտահերթ ընտրությունների կամ իշխանափոխության հեռանկարը։ Մի կողմից էլ՝ բացառված չէ նաև իշխող թիմի «պայթեցումը» ներսից, քանի որ չկա միավորող գաղափարական գործոն, թիմի ներսում միմյանց նկատմամբ թշնամանքն ու խոր անվստահությունն է թագավորում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ)Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը Մեկ տարվա ընթացքում 5 տիտղոսը լավ է, բայց մենք ցանկանում ենք պատմություն կերտել․ Բելինգհեմը՝ «Ռեալի» մասին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները Հայաստանում ևս զգացվել են Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ TikTok-ը չի արգելափակվելու ԱՄՆ-ում․ ԹրամփՇոլցը հայտարարել է, որ կրկին ցանկանում է զբաղեցնել Գերմանիայի կանցլերի պաշտոնըՍրանք երկիրը զինաթափեցին, դրա համար համոզում էին բոլորին՝ ճիշտը օկուպացիոն պահանջներն ընդունելն է. Տիգրան Աբրահամյան Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ինքնաթիռի կործանման համար․ մանրամասներ Կոտայքի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը Կրկին երկրաշարժ՝ ՀայաստանումՈղբերգական վթար՝ Շիրակում․ կինն ու ամուսինը տեղում մահացել են Գազագողության համար 10 մլն դրամով տուգանվել է Գեղանիստի նախկին գյուղապետը Բախվել է 27 մեքենա, երկար խցանում է գոյացելԱնհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն Կազանի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում արգելվել է միգրանտների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության դպրոց ընդունել Ադրբեջանն արգելել է ռուսական ավիաընկերության թռիչքները․ մանրամասներ 7 ուղևոր է ձյան մեջ արգելափակվելՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների աճ«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինըՎլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել
Ամենադիտված