Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում
ՍՊՈՐՏՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։
Աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ է անցկացրել մրցամարտը և հաղթելէ 1:6, 6:2, 6:2 հաշվով:
Թենիսիստուհիները մրցել են նաև 2023 թ-ին: Բուդապեշտի WTA-250 շարքի մրցաշարի առաջին փուլում հաղթել էր հայ թենիսիստուհին` 2-6, 6-4, 6-3։
Ավանեսյանը Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց հետո երկրորդ փուլում մրցելու է աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսայի դեմ։
Բրիսբենի մրցաշարին մասնակցում են նաև Արինա Սաբալենկան (Բելառուս, առաջին ռակետ), Էմմա Նավարոն (ԱՄՆ, 8-րդ ռակետ), Դարյա Կասատկինան (Ռուսաստան, 9-րդ ռակետ), Դիանա Շնայդերը (Ռուսաստան, 13-րդ ռակետ) և այլ անվանի թենիսիստուհիներ։