«Հայաստանը դեպի անդունդ է տանում». Պատգամավորը Փաշինյանի և Լուկաշենկոյի վեճի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է դեպի անդունդ հրաժարվելով ավանդական ձևավորված դաշինքներից, ինչի վկայությունն է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նրա վեճը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին հեռակա կարգով մասնակցելու Երևանի ցանկության շուրջ, կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը կարծիք է հայտնել, որ Փաշինյանին շատ ավելի մտահոգում է սեփական իմիջը, քան պետության հեռանկարը։ «Հայաստանն արդեն հասկացրել է, որ իրեն տեսնում է ավանդական դաշինքներից դուրս։ Այն, որ Փաշինյանն իր երկիրը տանում է դեպի անդունդ, ակնհայտ է բոլորի համար, բացի իրենից: Նա ավելի շատ մտահոգված է սեփական իմիջով, քան Հայաստանի հեռանկարներով»,- ասել է Տոլմաչովը։
Պատգամավորը նաև նշել է, որ Փաշինյանն անձամբ ներկա չի եղել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Լենինգրադի մարզում, սակայն մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով։ Պատգամավորը կարծում է, որ այդ կերպ Հայաստանի վարչապետը ևս մեկ առիթ է տվել խոսելու ձևավորվող պառակտման մասին։ «Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկա չի եղել ԵԱՏՄ գագաթնաժողովի նիստին և մասնակցել է տեսակոնֆերանսով, և դրանով իսկ ևս մեկ առիթ տալով խոսելու ձևավորվող պառակտման մասին։ Իհարկե, Լուկաշենկոն չէր կարող դա չնկատել և մեկնաբանել նման «շեղումը»։ Եթե Հայաստանի վարչապետը հույս ունի աննկատ ու անաղմուկ փախչել ու կնքել պայմանագրեր, ապա դա չի ստացվի»,- եզրափակել է պատգամավորը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը