Խորվաթիայի գործող նախագահին ընտրություններում վերընտրվելու համար չի բավականացրել ընդամենը 1% ձայն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽորվաթիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. չնայած իր հակառակորդների նկատմամբ զգալի առավելությանը՝ գործող նախագահ Զորան Միլանովիչին չի հաջողվել վերընտրվել ընտրությունների առաջին փուլում, գրում է dw.com-ը։
Խորվաթիայի պետական ընտրական հանձնաժողովը գիշերը հրապարակել է բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքները, որոնց հիման վրա Միլանովիչը ստացել է ձայների 49,09%-ը։ Խորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նվազագույնը ձայների 50%-ից ավելին։
Ուստի հունվարի 12-ին երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Միլանովիչի մրցակիցը կլինի Դրագան Պրիմորացը, որին աջակցել է ընտրողների 19,35%-ը։ Մյուս թեկնածուները՝ ընդհանուր առմամբ 8 մարդ, չեն ստացել ձայների 10%-ից ավելին։