Փորձագետ Տարասով. Փաշինյանի և Լուկաշենկոյի վեճը կապված է Ռուսաստանից Հայաստանի հեռանալու հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանից հեռանալը դարձել է Երևանի քաղաքականության հիմնական վեկտորը, և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխհրաձգությունը միայն դրա արտահայտությունն էր։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, գրում է Postnews.ru-ն։
Քաղաքագետը նշել է, որ 2024 թվականին Հայաստանը նախագահել էր ԵԱՏՄ-ն, և ըստ կանոնակարգի այնտեղ պետք է տեղի ունենար Միության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Սակայն այդ միջոցառումը տեղափոխվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Միջազգային արբիտրաժային դատարանի կողմից կալանքի որոշման պատճառով։ «Մյուս կողմից, Լուկաշենկոյի հետ Փաշինյանի հարաբերություններն են վատթարացել: Նա հայտարարել է, որ չի գնա Մինսկ, քանի դեռ Լուկաշենկոն է Բելառուսի նախագահ։ Ըստ այդմ, Լուկաշենկոյի Հայաստան այցի մասին խոսք լինել չի կարող։ Փաշինյանը նաև ասել է, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար, նման կերպ նա ակնարկել է ոչ միայն Լուկաշենկոյին»,- հիշեցրել է Տարասովը։
Ըստ քաղաքագետի, Հայաստանը ճգնաժամային կողմի դեր է խաղում ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում, քանի որ ակտիվորեն կապի մեջ է Եվրամիության երկրների և արևմտյան այլ խաղացողների հետ։ Ռուսաստանի տեսանկյունից Երևանի նման բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը նրան զրկում է բնականոն տնտեսական զարգացման հեռանկարից, վստահ է Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը