Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակի արագընթաց թաւալումին եւ մարդկային կեանքի հեւքին մէջ հին տարիէն նոր տարի անցման այս փուլը ընդհանրապէս բնորոշուած է իբրեւ եզակի առիթ ինքնաքննութեան ու հաշուետուութեան: Սա բնական եւ հրամայական անհրաժեշտութիւն մըն է իւրաքանչիւր անհատի, կառոյցի, հաւաքականութեան կամ պետութեան համար:

Անցնող տարուան մեր կեանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով: Իրագործումներու կողքին նաեւ ունեցանք ձախողութիւններ, յաջողութեան առընթեր նաեւ` թերացումներ: Արդարեւ, հաշուետուութեամբ ամրագրուած եւ իրապաշտ ոգիով կատարուած ինքնաքննութիւնը երաշխիքն է յաջողութեան ու յառաջդիմութեան:

Մեր ազգին համար 2025 տարին պէտք է դառնայ նաեւ հոգեւոր ու ազգային վերանորոգման տարի: Կեանքը իր բոլոր տարածքներով ու բնագաւառներով կը նմանի հոսող ջուրի, եթէ հոսքը դադրի, կը ճահճանայ ու կը դառնայ վնասաբեր: Այնպէս ալ մեր կեանքը: Վերանորոգումը պէտք է դառնայ մեր անհատական թէ հաւաքական կեանքի ընթացքը` նպատակասլաց տեսլականէ մղուած:

Կ՛ապրինք մեր ժամանակակից պատմութեան վտանգալից ժամանակները: Շրջապատուած ենք ահաւոր տագնապներով:

Ոչ բարեկամ երկիրներուն հետ Հայաստանի յարաբերութիւնը եւ անոր առնչուած համաձայնութիւնները` կատարուած թէ կատարուելիք, ինչպէս նաեւ անոնց միակողմանի պահանջները կրնան վտանգել Հայաստանի ամբողջականութիւնը, անկախութիւնն ու անվտանգութիւնը:

Միջին Արեւելքի մէջ աշխարհաքաղաքական պայմաններու արագ եւ արմատական փոփոխութիւնը կրնայ իր բացասական հետեւանքները ունենալ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ շրջանի մեր համայնքներուն համար:

Հեռու է մեր կեանքը ներքին միասնականութիւնը ամրացնող ազդակներէ: Ներկայ կացութեան շարունակումը մեր ժողովուրդը կրնայ առաջնորդել նորանոր բեւեռացումներու:

Արդ, այս անորոշ պայմաններուն դիմաց չենք կրնար անտարբեր մնալ: Մեր կեանքի վերանորոգումը աւելի քան հրամայական է:

Վերանորոգում կը նշանակէ մեր կեանքը դուրս բերել մաշեցնող, տկարացնող, բեւեռացնող, այլասերող ու դէպի նահանջ առաջնորդող ներկայ գոյավիճակէն եւ նոր որակ ու տեսլական տալ անոր:

Վերանորոգում կը նշանակէ ուժերու համախմբում` համազգային օրակարգի մը շուրջ:

Վերանորոգում կը նշանակէ Հայաստան-սփիւռք գործակցութեան ճիշդ հունաւորում ու վերաշեշտում:

Վերանորոգում կը նշանակէ սփիւռքի վերակազմակերպում ու վերակենսաւորում. ու տակաւին` մարդուժի համախմբում, մեր կեանքին երիտասարդութեան մասնակցութիւն եւ նիւթական կարելիութիւններու ճիշդ տնտեսում:

Անհրաժեշտ կարիքը ունինք այս բոլորին ուղղութիւն ու կշիռք տուող բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներու վերակենսագործման, ինչպէս նաեւ զանոնք կեանքի վերածող հաւաքական կամքի, հաւատքի ու յոյսի:

Դէպի վերանորոգում: Ահա 2025 տարուան մարտահրաւէրը մեր դիմաց: Բացուող Նոր տարին պիտի դառնայ սոսկ տարուան թիւի փոփոխութիւն, եթէ զայն չողջունենք մեր կեանքը վերանորոգելու յանձնառութեամբ:

Եկէ՛ք փառք տանք Աստուծոյ, որ տարի մը եւս ապրելու պարգեւը շնորհեց մեզի:

Եկէ՛ք աղօթենք հիւանդներուն առողջութեան, բանտարկեալներուն ազատութեան եւ կարիքաւորներուն կեանքի բարելաւման համար:

Թող Աստուած Իր երկնային բարիքներով հարստացնէ մեր ընտանիքներուն ու զաւակներուն կեանքը:

Շնորհաւոր Նոր տարի:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

31 Դեկտեմբեր 2025

Անթիլիաս, Լիբանան

 

 
Լեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժած կա Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 3-ին Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 3-7-ը Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հունաստանում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսրի դիմանկարը Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա Վթարաշատ, մաhաբեր տարի. քանի՞ ՃՏՊ է եղել 2024 թվականին Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է մտել մոտ 2,4 տոննա նավթամթերք Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ
Ամենադիտված