Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության․ TRT Haber
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի ոստիկանությունը փակել է փողոցները քաղաքի պատմական հատվածում, որտեղ 2025 թվականի առաջին օրը Թուրքիայի և Պաղեստինի ժողովրդի համերաշխության զանգվածային ակցիա էր կազմակերպվել։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիք, փոխանցում է Euromedia24-ը։
Ըստ TRT Haber հեռուստաալիքի, տասնյակ հազարավոր մարդիկ առավոտյան աղոթքից հետո Թուրքիայի, Պաղեստինի դրոշներով և Գազայում Իսրայելի գործողությունները դատապարտող պաստառներով շարժվել են աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի (նախկին Այա Սոֆիա), Սուլթանահմեդի (Կապույտ) մզկիթներից Սուլեյմանիե և Նոր մզկիթ դեպի Գալաթա կամուրջ:
Միջոցառման տարածքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ։ Ստամբուլի իշխանությունների որոշմամբ վաղ առավոտից փոփոխություններ են կատարվել Բոսֆորի հատվածում հասարակական տրանսպորտի և լաստանավային ծառայությունների շարժի մեջ։ Միջոցառման անվտանգությունն ապահովում են հազարավոր ոստիկաններ։