Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, «սև գնդապետ» Վիկտոր Ալկսնիսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

74 տարեկանում մահացել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, Խորհրդային բանակի գնդապետ Վիկտոր Ալկսնիսը։ Դրա մասին հայտնել է նրա դուստրը՝ Իրինան, գրում է Ura.ru-ն։

Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին նրան քաղցկեղ են ախտորոշել և նա ենթարկվել է մի քանի վիրահատությունների, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին գնդապետը հեմոռագիկ (արյունահոսական) կաթված է տարել և ընկել կոմայի մեջ, գրում է լրատվամիջոցը։

Վիկտոր Ալկսնիսը խորհրդային և ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ է, որը 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, 1990-1991 թվականներին՝ Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Նա 1999-2007 թվականներին եղել է նաև Պետդումայի երրորդ և չորրորդ գումարումների պատգամավոր, իսկ 2013-2015 թվականներին ղեկավարել է Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանի Տուչկովո քաղաքատիպ ավանը։

Վիկտոր Ալկսնիսը ծնվել է 1950 թվականի հունիսի 21-ին Կեմերովոյի մարզի Տաշտագոլի քաղաքում, լատվիացի և ռուս ծնողների ընտանիքում։ Նրա պապը՝ Յակով Ալկսնիսը, ԽՍՀՄ ավիացիայի հարցերով ժողովրդական պաշտպանության կոմիսարի տեղակալ շշէ եղել և ղեկավարել է Կարմիր բանակի ռազմաօդային ուժերը։ 1938 թվականին գնդակահարվել է։

Վիկտորի տատիկը հայտարարվել է «ժողովրդի թշնամու» կին։ Նա 14 տարի անցկացրել է ճամբարներում և բանտերում։ Նրա հորը մանկատուն են ուղարկել։ Յակով Ալկսնիսի արդարացումից հետո ընտանիքը տեղափոխվել է Ռիգա։

Վիկտոր Ալկսնիսը մինչև 1973 թվականը սովորել է Ռիգայի բարձրագույն ռազմական ավիացիոն դպրոցում՝ որպես ռազմական ռադիոէլեկտրոնիկայի ինժեներ։ Ուսումնական հաստատությունը կրում է նրա պապիկի անունը։

Ունենալով որակավորում՝ Վիկտոր Ալկսնիսն ուղարկվել է ծառայելու օդային ուժերում։

Վիկտոր Ալկսնիսն իր քաղաքական կարիերան սկսել է հրապարակայնության և վերակառուցման ժամանակաշրջանում՝ դառնալով ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Ռիգայի Յուգլա ազգային-տարածքային շրջանից։ 1990 թվականին ընտրվել է Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ։ Այդ ժամանակ Ալկսնիսը նախաձեռնել է  «Միություն» պատգամավորական խմբի ստեղծումը և ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարում ակտիվորեն մասնակցել դրա աշխատանքներին։

Ալկսնիսը հայտնի է որպես Խորհրդային Միության փլուզման հակառակորդ։ Այդ առնչությամբ 1990-ի նոյեմբերին նա պահանջել է, որ այն ժամանակվա նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկ ամսվա ընթացքում կարգուկանոն հաստատի երկրում, ինչպես նաև քննադատել է ՌԴ արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի և ՆԳ նախարար Վադիմ Բակատինի գործողությունները։ Նույն թվականի աշնանը Ալքսնիսն առաջարկել է նրանց թոշակի ուղարկել։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Վիկտոր Ակսնիսը լրագրողների շրջանում հայտնի է դարձել որպես «սև գնդապետ»։ Դա պայմանավորված է նրանով, որ նա Խորհրդային Միությունում 1991 թվականին աջակցել է Արտակարգ իրավիճակների պետական ​​կոմիտեի՝ ГКЧП-ի կողմնակիցներին։ Բացի դրանից, նա ականատես է եղել 1993 թվականի հոկտեմբերի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, երբ տանկերից կրակել են Սպիտակ տան վրա։ Դա դարձել է Ելցինի հեղաշրջման գագաթնակետը։

Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Թիկնիզյանը խոսել է 2025 թվականի՝ իր նպատակների մասին UFC-ի գոտին նվաճելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները Երկրաշարժերի շարք Եթովպիայում. հայտարարվել է տարհանում Զելենսկին ստորագրել է մոլախաղերի վերահսկողության մասին օրինագիծը Գեղարքունիքի մարզում դեկտեմբերին ծնվել է 133 երեխա Հայտնի են 12-րդ դասարանի՝ պետական ավարտական քննությունների օրերը Ադրբեջանում մարդատար ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ. կա զոհ Կրակոցներ՝ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում, վարորդներն իրար վրա են քշել մեքենաները Հայտնի է Լավրովի մեծ ասուլիսի օրը Հրդեհ`Վանաձորում Մեկնարկել են ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման աշխատանքները 2025֊ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան աղջիկ է եղել Կառավարությունը կխստացնի Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը «Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին»․ ադրբեջանագետ Ղրիմի կամրջով երթևեկությունը արգելափակվել է Զախարովան պատասխանել է Բերբոքի` ռուսական ռազմաբազաների մասին հայտարարությանը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ահազանգ՝ զինվորի ծնողից․ սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին հրամանատարը հարվածել է 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնել նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը Վրաստանը արտաքսում է բողոքի ցույցերին մասնակցած 25 օտարերկրացու․ ԶԼՄ Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն
Ամենադիտված