18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում Երևանի բնակիչ 18-ամյա Սերյոժա Պետրոսյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակեպատ պատին և դռանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ս․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Պետրոսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։