Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է մտել մոտ 2,4 տոննա նավթամթերք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄազութով լցանավերի վթարից հետո մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք է հայտնվել Սև ծովում: Դրա մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։
«Մասնագետները պարզել են ծովում հայտնված նավթամթերքի ծավալը. մոտ 2,4 հազար տոննա։ Սա զգալիորեն պակաս է լցանավերի նավապետների տված նախնական գնահատականից»,- ասված է գերատեսչության հրապարակման մեջ։
Նախարարությունը հայտնել է նաև, որ Կերչի նեղուցի ջրերում տեղի ունեցած վթարը M100 կարգի ծանր մազութի հետ կապված առաջին վթարն է աշխարհում։ Այս առումով նավթի վերացման հիմնական մեթոդը ափամերձ գոտուց այն հավաքելն է, երբ մազութն արտանետվում է ափամերձ գոտի:
Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերը վթարի են ենթարկվել դեկտեմբերի 15-ին։ Նավաստիներից մեկը մահացել է, մյուսները տարհանվել են։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ լցանավերը մոտ 9,2 հազար տոննա մազութ էին տեղափոխում:
Աղետի հետևանքով Սև ծովում արտակարգ իրավիճակի՝ նավթի արտահոսքի հետևանքների վերացումը շարունակվում է։