Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո, ուկրաինական հացահատիկը կմատակարարվի Սիրիայի քաղաքացիներին։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թելեգրամյան ալիքին։
Նշվում է, որ Զելենսկին Սիրիայի հարցով հանդիպում է անցկացրել։ Նա լսել է Սիրիա այցի վերաբերյալ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի և Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Վիտալի Կովալի զեկույցը։ Քննարկել են Դամասկոսում բանակցությունների արդյունքները, անվտանգության և տնտեսական հեռանկարները։
«Ուկրաինան կօգնի Սիրիայում կայունացմանն ուղղված բոլոր ջանքերին: Սիրիական վարչակազմի և բոլոր գործընկերների հետ, ովքեր պատրաստ են աջակցելու, կստեղծենք «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագիրը համագործակցության համար»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան կապեր է պահպանելու եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ՝ ապահովելու Սիրիային առավելագույն աջակցությունը։