Հունաստանում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսրի դիմանկարը
ՄՇԱԿՈՒՅԹՊելոպոնես թերակղզու Տաքսիարխոն վանքում հույն հնագետները հայտնաբերել են բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI Պալեոլոգոսի դիմանկարը, որը թագավորել է 1449-1453 թվականներին: Այս մասին հայտնում է Հունաստանի մշակույթի նախարարությունը։
Վերականգնման ընթացքում վանքի եկեղեցում հայտնաբերվել են ուշ բյուզանդական շրջանի որմնանկարների երկու շերտ, որոնց թվում հնագետ Անաստասիա Կումուսին հայտնաբերել է կայսեր եզակի դիմանկարը՝ թվագրված 15-րդ դարի կեսերին։ Մշակույթի նախարար Լինա Մենդոնին կարևորել է Հնությունների տեսչության աշխատանքը պատմական հուշարձանների պահպանման գործում։
Որմնանկարում Կոնստանտին XI-ին պատկերված է թագով և պատմուճանով՝ զարդարված երկգլխանի արծիվով, որը Պալեոլոգների դինաստիայի խորհրդանիշն է։ Կայսրը կապված էր վանքի վերակառուցման հետ Մորեայի շրջանը ղեկավարող իր եղբայրների միջոցով, որոնք ֆինանսավորել են դրա վերանորոգումը։