10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊերմի մարզում 10 ամսական երեխա հոսպիտալացվել է պիրոտեխնիկական արտադրանքի պայթյունի պատճառով, հայտնում է շրջանի դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին Սուկսուն գյուղում՝ պիրոտեխնիկա օգտագործելիս մեծահասակների կողմից անվտանգության պահանջները խախտելու պատճառով։ Փոքրիկը ջերմային այրվածք է ստացել և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Սուկսունի շրջանի դատախազությունը սկսել է ստուգել անչափահասների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրության համապատասխանությունը: Դեպքի հանգամանքները պարզվում են։