Երկրաշարժերի շարք Եթովպիայում. հայտարարվել է տարհանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը Եթովպիայում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենաուժեղը եղել է 5,8 մագնիտուդով, տեղեկացրել է AFP-ն։
Երկրաշարժերը հիմնականում տեղի են ունեցել Աֆարա, Օրոմիա եւ Անխարա գյուղական շրջաններում, սեյսմիկ ակտիվության մի քանի ամիսներից հետո։ Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։
Եթովպիայի կապի կառավարական ծառայությունը տեղեկացրել է, որ տուժած շրջաններում ապրում է մոտ 80 000 մարդ, իսկ առավել խոցելիներին տրամադրվել են ապաստարաններ։
«Երկրաշարժերի թիվն ավելանում է մագնիտուդի եւ կրկնության տեսակետից»,- նշվել է հայտարարությունում։ Վնասի գնահատման համար փորձագետներ են ուղարկվել։
Բարձրաստիճան պաշտոնյան հաշվարկել է, որ առնվազն 2 000 մարդ արդեն ստիպված է եղել հեռանալ տներից։
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկրաշարժը 4,7 մագնիտուդով տեղի է ունեցել ժամը մոտ 12.40-ին Օրամիայի Մեթեհարա քաղաքից 33 կիլոմետր հյուսիս։
Երկրաշարժերը վնասել են տներ եւ սպառնում են Դոֆան հրաբխի ժայթքմամբ, որը մինչ այդ քնած վիճակում էր։ Խառնարանից այլեւս ծխի սյուներ չեն ժայթքում, բայց մերձակա շրջանների բնակիչները խուճապահար լքել են իրենց տները։