Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, թե այժմ նախապատրաստվում են Վլադիմիր Պուտինի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ավելի վաղ այդ հանդիպումների նախապատրաստման մասին հայտարարություններ էր արել Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերը։ Նա պնդել էր, որ Շոլցը կարող է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը, և որ Թրամփի և Պուտինի հանդիպումը «նախատեսված է մարտին»։
«Այս պահին նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը։