Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերը 2024 թվականին ոչնչացրել կամ վնասել են ավելի քան 3000 ռուսաստանյան տանկ և մոտ 9000 զրահամեքենա։ Այս մասին հայտնում է Institute for the Study of War-ը։
«Ռուսաստանում զրահատեխնիկայի և տանկերի արտադրության ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա երկարաժամկետ հեռանկարում ծածկել նման կորուստները, հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է օգտագործել խորհրդային ժամանակների իր պաշարները:
Ռուսաստանյան ուժերը վերջին շաբաթների ընթացքում ավելի քիչ զրահատեխնիկա են օգտագործել առաջնագծի ամենաակտիվ մասերում հարձակումների ժամանակ, հավանաբար, խորհրդային պաշարների նվազման պայմաններում դրանք պահպանելու նպատակով», - նշվում է զեկույցում։