7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում․ երեք տասնյակից ավել զոհեր կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է շենքերի ավերածությունների։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանի մոտ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգացե քաղաքից 163 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են առնվազն 36 զոհի մասին։