Յամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է իր հայրենակից Լամին Յամալի՝ ապագայում «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունների մասին։
«Ես չգիտեմ, թե Յամալը երբ կնվաճի «Ոսկե գնդակը», հիմա, թե մի քանի տարի անց, բայց ես համոզված եմ, որ նա դրա ներուժն ունի։ Կարծում եմ, որ նրա «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։